Ադրբեջանցի ա°զգ չկա, էլ ո՞ւր մնաց` խորհրդարանական


Արհեստածին այս երկրի նշանավոր քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը թուրքական «Հուրիեթ»¬ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենց կառավարությունում 21 %¬ը քրդեր են, 19 %¬ը`… հայեր£ Այս փաստի շուրջ էլ վայնասուն են բարձրացրել ադրբեջանական ընդդիմադիր «Ազադլիգ» և «Ենի Մուսավաթ» թերթերը` նշելով, թե այդ հայտարարությունն Ադրբեջանում ցնցակաթված է հարուցել. - Ներկա խորհրդարանում էթնիկները կազմում են ավելի քան 50% … Տվյալ պահին էթնիկները խլել են մեր բոլոր իրավունքները£ Այն դեպքում, երբ երկրի բնակչության 80 %¬ը թյուրք¬ազերիներ են, 20 % էթնիկներն իրենց հսկողության տակ են պահում այդ 80 %¬ին… Բաքուն պետք է նաև մաքրել հայերից£ Խորհրդարանում և կառավարությունում նրանց քանակը կազմում է մոտավորապես 19 %£ Այսինքն` խորհրդարանի ու կառավարության յուրաքանչյուր 5¬րդ անդամի կամ մայրը, կամ կինը հայուհիներ են£ Ո՞ւր ենք մենք գնում այսպիսի ճանապարհով,¬ ասել է Նուրիևը£ Այս առնչությամբ «Խալգ» թերթի նախկին խմբագիր Մահալ Իսմայիլօղլուն «Ազադլիգի» մի հարցազրույցում կարծիք է հայտնել, թե անհավատալի է, որ իշխանությունները հրաժարվեն հայերի ու քրդերի հանդեպ իրենց մոլեռանդությունից. - Առժամանակ առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին ներքին շրջանակները թյուրքացնելու ուղղությամբ Քեմալեդդին Հեյդարովի սկսած պայքարի մասին£ Նուրիևի տվյալ հայտարարությունն այդ մտայնության շարունակությունն է£ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն, ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ, ոչ պատահաբար պահանջեց թուրքական կողմին հանձնել Ադրբեջանի բարձրաստիճան 5 պաշտոնյաներին, ովքեր, թուրքական կողմի համոզմամբ` առնչվում են Թուրքիայի դեմ պայքարող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» (ՔԱԿ) ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորմանը£ Գործող կառավարության կազմն այնպես է ձևավորված, որ դրանում հնարավոր չէ նույնիսկ ժամանակավոր փոփոխություններ կատարել£ Հնարավոր է, որ խորհրդարանի հաջորդ կազմում մի երկու քրդեր ու էթնիկ հայեր պակաս լինեն, բայց ընդհանուր առմամբ էթնիկ հայ պաշտոնատար անձանց ուրիշ մարդկանցով փոխարինելն անհավանական է թվում£ Համենայն դեպս, ներքին հարաբերությունները չկարգավորվող գործընթաց են£ Հակառակ պարագայում այսքան ակնհայտ չէր ներկայացվի ադրբեջանական իշխանությունների կապը ՔԱԿ¬ի հետ,¬ համոզմունք է հայտնել Իսմայիլօղլուն£ «Մեծ ստեղծագործություն» կուսակցության նախագահ, պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաևի համար էլ անհասկանալի են խոսակցությունները` այդպիսի փաստերի առկայության վերաբերյալ£ Եվ նա պահանջել է. - Եթե ունեն այդպիսի վիճակագրություն, թող անվանական հայտարարեն£ Խորհրդարանում այլազգիների գոյությունը բնական է£ Սակայն եթե նրանց հակաադրբե ջանական գործունեության վերաբերյալ կան փաստեր` թող հրապարակեն£ Հակառակ դեպքում` նմանատիպ վերացական հայտարարությունների հանդեպ վերաբերմունք արտահայտելը մեզ համար բարդ է£ Եթե ինչ¬որ մեկի տոհմում կան ուրիշ ազգերի ներկայացուցիչներ, և մարդը հավատարմորեն ծառայում է Ադրբեջանի հետաքրքրություններին` նրան վիրավորելը վտանգավոր արդյունքների կարող է հանգեցնել£ Իսկ այս ցնցախուճապի մասին հանրությանը տեղեկացրած REGNUM լրատվական գործակալությունն էլ հարկ է համարել հիշեցնել, որ նախկինում հայկական լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը էթնիկ քուրդ է£