Չմոռացված հինը


Ռուս ստեղծագործական մտավորականության պատվիրակությունը կազմավորվել էր հիմնականում այս կամ այն կերպ հայ արվեստագետների հետ երբևէ համատեղ հանդես եկած հանրաճանաչների գերակայությամբ£ ԽՍՀՄ ու ՌԴ ժողովրդական, վաստակավոր արտիստներ Ինա Մակարովան, Եվգենի Դոգան, Նատալյա Ֆատեևան, Անատոլի Կուզնեցովը, Յուրի Չեռնովը, Նատալյա Վառլեյը, Սվետլանա Սվետլիչնայան և հայտնի ուրիշներ իրենց «Հանդիպումը Հայաստանի հետ» կազմակերպած ու գլխավորող Սերգեյ Նովոժիլովի ու ՀՀ մշակույթի նախարարության ծրագրած հագեցած «հանդիպաշարով» առավոտից ուշ երեկո ոչ միայն թարմացնում էին հայտնի հեղաբեկումներով նկատելիորեն խունացած հայկական տպավորությունները, այլև հետխորհրդային մի քանի կինոֆիլմերի («ՀÿոՌվՏՉօռ ՉՈսՖր», «ԿՊվՈ ՉՏռվՈ», «Ծօ Ռջ ոցՊցքպչՏ 2») ցուցադրությամբ ու համերգային ելույթներով անմիջական շփման մեջ մտնում Երևանի ու Գյումրու արվեստասեր հանրության հետ£ Հանդիպումների կենտրոնատեղի «Մոսկվայի տանը» ներկայաց ված մեկնարկային լուսանկարչական «Հաղթանակի թևավոր հուշը» ցուցահանդեսով բացելով դեռևս չմոռացված հայ¬ռուս հին բարեկամության պատմական վերջին խոշոր իրադարձային էջի բովանդակությունը (միասին, ուս¬ուսի ենք հաղթել Մեծ Հայրենականում, միասնական հայրենիքը անձնուրաց պաշտպանելով)` անուղղակիորեն կարևորութ յունն են հաստատում փոխշփումների սերտացման£ Ինչպես ճահիճներից դուրս բերված երբեմնի կործանիչները, մեր բարեկամությունն էլ զարմանալիորեն պահպանել է իր կենսունակ շարժիչը£ Անկախական թոհուբոհում, սակայն, խորթության զգալի անջրպետ է գոյացել, որը հաղթահարելուն միտված միջպետական զանգվածային միջոցառումները, կարծում եմ, արդարացված են£ Առիթն էլ միանգամայն ծանրակշիռ է` Մեծ հաղթանակի 65¬րդ տարեդարձի միակամ հոբելյանակատարությունը£ Ափսոս, որ զուգահեռ Ծաղկաձորում ընթացող Մնջախաղի միջազգային II փառատոնի տիրույթում ներգրավվածներս հնարավորություն չունեցանք լիովին հաղորդակցվելու «Հայաստանյան հանդիպման» ամբողջ ընթացքին£ Այդուհանդերձ կառուցողական առաջին իսկ զրույցը բազմափորձ Սերգեյ Նովոժիլովի (ՌԴ կինոգործիչների քարտուղար) հետ հակամշակույթի մենաշնորհ ները արդի արվեստում հաղթահարելու ուշագրավ ելք նախանշեց£ «Կինոշոկ» փառատոնի 11-ամյա փորձառությամբ Մոսկվայից 7 հազար կմ հեռու ձեռնարկելով «Ամուրյան աշունը»` Նովոժիլովը իր կազմակերպչական նպատակասլաց եռանդով կարողացել է նոր փառատոնը զարգացնել ի նպաստ սահմանամերձ գոտու անվտանգության և թատերական ու կինոարվեստի խառնիճաղանջի հստակեցման£ Բացի սահմանակից Չինաստանում սպառման նոր շուկա գտնելուց, ռուսական արդի մշակութային արտադրանքը որակական դրական փոփոխություն է երևակել£ Անտրեպրիզային ներկայացումների միջև անցկացվող մրցությամբ այժմ առաջնային է դարձել ոչ այնքան դրանց շահութաբերութ յունը, այլ բարձր արվեստի չափորոշիչներին առավել համարժեքությունը£ Արդի ռուսական մշակույթի առողջ սերուցքը անեղծ պահելու առումով անգնահատելի է պուտինյան "ԿՑպփպրՑՉՏ" հիմնադրամի դերը: Միասին պատմական երկար ճանապարհ անցած, պայքարած ու խաղաղ ստեղծագործած հայ և ռուս ժողովուրդները, իսկապես, վերագտնելով լավագույն հին, կյանքով ստուգված ավանդների վերահաստատման կայուն լծակներ, միասնաբար ավելի դյուրին կհաղթահարեն երկուստեք կարծրացած հիմնախնդիրները հանուն հուսալի ու արժանապատիվ, բարեկիրթ վաղվա օրվա£ Մեզ` հայերիս համար անհամեմատ օգտաշատ է ռուսական առաջավոր փորձի շրջահայաց կիրառությունը պետության խիստ ու սրտացավ վերահսկողությամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ