«ԲԱՐՈ°Վ, ԱՐԱԳԻԼ...»


88¬ի ավերիչ երկրաշարժի հոգևոր-տնտեսական փլատակներից կենսահաստատ ազատագրումը մշակութային խոշոր հատուկենտ նախագծերի իրականացմամբ, միևնույն է, թանկ հաճույք է 20-ամյա նորանկախ Հայաստանի համար£ Դրանց պատշաճ կազմակերպման ծախսատարությունը ինքնին նվազեցնում է ապահովված հասույթի չափը£ Այդպիսով` նաև բարեգործական տարբեր գործընթացների առաջխաղացումը խթանող ֆինանսական հատկացումների մասնաբաժինը£ Ու դրանք, բնականաբար, առավելապես բարոյական նեցուկի արժեք են ձեռք բերում£ Գոնե` առայժմ£ «Աստղային» մենահամերգներ ձեռնարկող Fugitive studios լոսանջելեսյան ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Deem communications մարկետինգային ու գովազդային 4-ամյա ընկերության ղեկավարներ Արմեն Գուբելյանն ու Րաֆֆի Նիզիբելյանն այդուհանդերձ, հավատում են դրանց համակողմանի նպաստավորությանը և, շարունակելով ամրապնդել համագործակցությունը միջազգային ձայնագրման ստուդիաների, համերգային ու կինոգործակալների, անհատ, հատկապես սփյուռքահայ, արվեստագետների հետ, նորանոր անուններ են հանրահռչակում Հայաստանում£ Միաժամանակ ֆինանսական մասնակի ներարկումներ, թող որ վտիտ, հավելելով մեր աղքատիկ պետական գանձարանի վերականգնողական «դրամագլխին»£ Բոբ Սինքլերից, Իվ Լառոքից, Գի Մանուկյանից ու Rio¬ից «երաժշտական էստաֆետն» ընդունած ամերիկահայ հանրաճանաչ երաժիշտ Սերժ Թանգյանի մենահամերգը Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում, բարեհաջող շարունակությունն էր վերոհիշյալ գործընկերների` հայաստանցի արվեստասերների հետաքրքրության կենտրոնում հայտնվող մշակութային գործունեության£ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կայացած բացառիկ այս մենահամերգը արդիաշուք մատուցում հազիվ թե գտներ, եթե հրաշալի նախագովազդ ապահոված այս 2 ընկերություններին չաջակցեին 12 այլ կազմակերպություններ («Արմենիա Մարիոթը», «Տուբորգը», «Ինգո Արմենիան» և «Գլենդել հիլզը»...)` մշակույթի ամենահավատարիմ բարեկամ-գործընկեր ՎիվաՍել¬ՄՏՍ¬ի առաջատար առատաձեռնությամբ (2010¬ին ծրագրված 30 թանկարժեք միջոցառումներից այս մեկին հատկացված պատկառելի` 20 մլն ՀՀ դրամը մի կաթիլ է թվում մեկամյա ընդհանուր 1 մլրդ 86 մլն «մշակութագանձանակում»)£ 11-ամյա անջատումից հետո Հայաստանի հողի վրա կրկին ոտք դրած հանրահայտ հայաբախտ (ծննդավայր Բեյրութից ընտանյոք հանդերձ Միացյալ Նահանգներ տեղափոխված ու տարազգի ամերիկյան հանրությանը մերված, բայց չձուլված) երաժիշտը, ով իր բազմաշերտ տաղանդի հետևողական բացահայտմամբ արդեն համաշխարհային համբավ է վաստակել, բարի գալուստի առաջին ինքնատիպ դրսևորումն է գտնում «Արևորդի»¬ների հեծանվաշքերթում£ Դժվարանալով վերջակետել իրեն անմիջական երկխոսությամբ ճանաչելու հնարավորությամբ ոգևորված ԶԼՄ¬ների ներկայացուցիչների հարցասիրությունը` մտերմիկ ջերմության նոր հոգևոր լիցքով մեկտեղում է իր արվեստին ծանոթ¬անծանոթ հետաքրքրասերների հոծ բազմությանը Ծիծեռնակաբերդի բարձունքում (2 հազար տեղանոց համերգասրահն, անշուշտ, ի զորու չէր բոլորին «ապաստանելու»)£ Մարզահամերգային համալիրի մուտքի հարթակում խլրտացող հարյուրավոր երիտասարդներ, որոնցից շատերը լավատեղյակ էին Sistem of a Down ռոք խմբի մեներգչի թողարկած 5 ալբոմների, Արտո Թունչբոյաջյանի հետ համատեղ ձայնագրած «Serart»¬ի բովանդակությանը, ոչ մի կերպ չէին հաշտվում Սերժ Թանգյանի երաժշտարվեստին անմիջականորեն հաղորդակցվելու այս եզակի բախտավորությունից անմասն մնալու մտքի հետ£ Elect the Dead Symphony¬ի եվրոպական շրջագայության փառահեղ արձագանք ներով անհամեմատ սրվել էր անզիջում հոգևոր պահանջմունքին բավարարություն տալու ձգտումը£ Շատերի համար «ուղիղ ճանապարհով» անկարելի` տոմսերի բարձր սակագների բերումով£ Հայասերներին խորհրդանշական էր թվում այն հանգամանքը, որ Axis of Justic («Արդարադատության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիր երաժիշտը, ով մեծ լումա ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար մղվող պայքարում, հանդես է գալիս Մեծ Եղեռնի հուշահամալիրի հարևանությամբ£ Մարդը կամենում է, Աստված` տնօրինում£ Եվ ամենաերջանիկներն ալեկոծում են դահլիճն իրենց անհամբեր սպասումով£ Նույնիսկ համերգավարի պարզունակ գռեհկաբա նությունը (ըստ երևույթին, «չսցՎ» նախարմատին համարժեք...) անկարող է լինում անբարեկիրթ ծաղրուծանակման տարերքով ստվերել իրականանալի դարձած հանդիպման ուրախությունը£ Սերժ Թանգյանի բեմելը յուրովի նախապատրաստվում է արևմտյան ու արևելյան երաժշտության միահյուսմամբ ուշագրավ «Վիզա» (2005 թ.) ֆոլկ-ռոք խմբի կատարումներով£ Ազգությամբ հույն մեներգիչ Քնուփը շուտով համակրելի է դառնում` բեմական հմայքով ամբողջացնելով ու շեշտադրելով տարազգի երաժշտախմբի (ի դեպ, 9¬ից 5¬ը հայեր են) կատարողական ինքնատիպությունը£ Համերգահարթակի տեխնիկական հագեցվածությամբ դիտարժան է դառնում եռանդուն ինքնարտահայտումը իր ուրույն տեսակով Սերժ Թանգյանին համաստեղծագործության տրամադրած «Վիզա»¬ի, որում մեր դուդուկի նահապետի թոռան` Ջիվան Գասպարյան կրտսերի ներկայությունից ակնհայտորեն շոյվում է հայ ունկնդիրների (վրացական երաժշտասերներն էլ մշտական մասնակիցն են դառնում երևանյան «աստղային» մենահամերգների) ազգային սնապարծությունը£ Լեփ¬լեցուն դահլիճի զգայական լարվածությունը կիզակետին է հասցնում իր երաժշտախմբի 6 անդամներից ու մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի 8 երաժիշտ կատարողներից ձևավորված նորատիպ համույթով, երկացանկի ծաղկաքաղով Քնուփ Տոմոպուլոսի արթնացրած երաժշտակրքերը բոցավառած Սերժ Թանգյանը£ Մի պահ տրտմում են դասականի ու ռոքի լիարյուն սինթեզով տեղի ունեցած նրա եվրոպական հյուրախաղերի (լավագույնը Հռոմի ու Պրահայի սիմֆոնիկ խմբերով իրագործվածներն են եղել, իր իսկ` Թանգյանի գնահատությամբ) կենդանացումն ակնկալողները£ Բայց տարաժանր ու այլաոճ երաժշտական ունակությունները անընդմեջ զարգացնող մեր հայրենակիցը շուտով գայթակղում է ամենքին ձայնային դիապազոնի անսպասելի հնչեղ լայնությամբ ու գունագեղությամբ£ Հավաստի է դառնում նաև նրա լուրջ մտահոգությունը բնապահպանական աղետների կասեցմամբ£ Երկիր մոլորակի ազնիվ Քաղաքացին ոչ թե գոռում-գոչում է իրեն հուզող խնդիրների մասին սուտ պաթոսով, աղմկարարությամբ, այլ բողոքում է, ընդվզում, ահազանգում£ Հուժկու որոտից մեղմ մեղեդայնության անցնելով` Սերժ Թանգյանը առաջին անգամ Երևանում կատարում է հայերեն նոր երգը, որը տեքստային միօրինակությամբ ակնհայտորեն զիջում է անգլերենով մատուցվածներին£ Ընկալվելով որպես հայրենաբաղձության արտահայտություն` ջերմ արձագանք գտնում համերգասրա հում£ Կարոտի վերջին ակորդն է դառնում մի շարք երաժշտական գործիքների տիրապետող սիրված երգչի «Բարի արագիլը», որը հոր` Սիրիայում հայտնի երաժիշտ Խաչատուր Թանգյանի հետ դուետ կազմած` անցյալ տարի նա ձայնագրել է «Ինչպես մոռանանք» ալբոմում£ Եթե մի հանդիպումը կանչով է ավարտվում, անպայման մյուսի շուտով կայացմանը պիտի մղի£ Իսկ որ հաջորդը մեկ այլ փայլով կկենդանանա, կասկածից վեր է, քանզի Սերժ Թանգյանի համար գոյություն չունեն ինչպես երաժշտական, այնպես էլ աշխարհագրական սահմաններ£ Եվ կարևորը բոլոր ժողովուրդների խաղաղ հարատևությունն է, մշակութային ծաղկունքը£ Ուրեմն` «բարով գաս կրկին, բարի Արագիլ»£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ