Ամենաերիտասարդ գործող իշխանավորները


Ինչպես հայտնի է` օգոստոսի 12¬ն ավանդաբար նշվում է որպես երիտասարդության միջազգային օր£ Ու սովորաբար փորձ է արվում ի մի բերել երիտասարդության մասնակցությունը կարևորագույն խնդիրների լուծման գործընթացում£ Իսկ միջազգային փորձը հավաստում է, որ երիտասարդությունը միայն ապագային նախապատրաստվող զանգված չէ. նրանցից շատերն արդեն իսկ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անհատներ են£ Եվ, երբ միատեղվում են երիտասարդական եռանդն ու ընդարձակ լիազորությունները, ձգտումների ու կատարված աշխատանքների արդյունքները, շատ ավելի նշանակալի պետք է լինեն£ Իհարկե, տա Աստված, որ միշտ և բոլոր ցանկությունները բարի լինեն£ ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ի կազմած ամենաերիտասարդ առաջնորդների ֆոտոսրահում ամենաերիտասարդ նախագահը Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության առաջնորդ Ժոզեֆ ԿԱԲԻԼԱՆ է (39 տարեկան)£ Նա 30 տարեկանում է դարձել այդ երկրի (նախկին Զաիրի) առաջնորդ, երբ` 2001¬ին սպանվեց նրա հայրը` Լորան Կաբիլան£ Վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հիմա 43 տարեկան է£ Իր 40-ամյա հոբելյանը նա նշեց երկրորդ անգամ նախագահ վերընտրվելուց 2 շաբաթ առաջ£ 2004 թ. ընտրություններում նա եվրոպական երկրների ամենաերիտասարդ ղեկավարն էր£ Աֆրիկյան Տոգոլեզի հանրապետության 44¬ամյա առաջնորդ Ֆաուրե Գնասինգբեն երկրի ղեկավար հռչակվեց իր հոր մահվան օրը` 2005 թ. փետրվարի 5¬ին£ Իսկ հայրը 38 տարի ղեկավարել էր Տոգոն£ Սակայն աֆրիկյան մյուս երկրների ճնշման ներքո Ֆաուրեն ստիպված էր հրաժարական տալ և սպասել շուրջ մեկուկես ամիս, որպեսզի մասնակցեր նախագահի ընտրություններին ու նոր միայն ճանաչվեր երկրի օրինական ղեկավար£ Ի դեպ, այդ ընտրությունների հենց առաջին փուլում նա հաղթել է իր մրցակից մյուս թեկնածուներին£ Աշխարհի պետությունների ամենաերիտասարդ ղեկավարներից է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը£ Ընթացիկ տարվա մայիսի 11¬ին, 43 տարեկան հասակում նա դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաջահել կառավարիչը` սկսած 1812 թվականից, երբ երկրի կառավարության ղեկը վստահված է եղել Լիվերպուլի 2¬րդ կոմս, 42-ամյա Ռոբետ Բանկս Ջենկինսոնին£ Սեպտեմբերի 14¬ին ՌԴ նախագահ Մեդվեդևը կդառնա 45 տարեկան£ Ռուսաստանում նա պետության ամենաերիտասարդ ղեկավարն է սկսյալ 1917¬ից, երբ ժամանակավոր կառավարությունը գլխավորում էր 36-ամյա Ալեքսանդր Կերենսկին£ Գամբիայի նախագահ Յախյա Ջամեն մայիսին դարձավ 45 տարեկան£ Առաջին անգամ նա իշխանության ղեկը ստանձնել է 1994¬ին` 29 տարեկանում` լինելով ռազմական հեղաշրջման առաջնորդը£ 2 տարի անց` 1996¬ին, նա դարձավ ժողովրդի ընտրյալը` տարիներ անց կրկին վերընտրվելով երկրի նախագահի պաշտոնում£ Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան ներկայումս 47 տարեկան է, սակայն երկրի առաջնորդ է ընտրվել 43 տարեկանում£ Ի դեպ, նա նույնպես վերընտրված պրեզիդենտ է£ Մեքսիկացիները ևս 2006 թվականին նախապատվություն են տվել նախագահի ամենաերիտասարդ թեկնածուին` 43-ամյա Ֆելիպե Կալդերոնին, ով այսօր էլ երկրի գործող նախագահն է£