Հայհոյանքների ռադիոշոու


Նման ծրագրի դիտավորություն, իհարկե, որևէ ռադիոալիք կարծես թե չունի£ Բայց ահա ամերիկյան ռադիոկայանի հեռարձակած թոք¬շոուներից մեկի ընթացքում ճանաչված դերասան Մել Գիբսոնի հայրը` Հաթթոն Գիբսոնը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI¬ին անվանել է «լպրծուն համասեռամոլ»£ 91-ամյա Գիբսոնը ջերմեռանդ կաթոլիկ է և այդ կերպ իր զարմանքն է արտահայտել այն առնչությամբ, որ կաթոլիկ եկեղեցին հոմոսեքսուալիզմի խնդրով է զբաղվում£ - Ինչո՞ւ է նա այդքան տարված համասեռամոլական աղմկարարություններով,¬ հրապարակավ հարցրել է ծերուկը£ Վատիկանի ծառայողների կեսին նա պատվել է «սքանչելի» որակմամբ, իսկ Պապին կոչել «լպրծուն տիպ և ֆրանկմասոն»£ Daily Mail պարբերականը նշել է, որ այդ շոուն նախկինում արդեն քննադատվել է` հնչեցվող ռասիստական, ազգայնամոլական ու հրեատյաց արտահայտությունների պատճառով£ Ահա խոսքի չգիտակցված ազատության հերթական պոռթկում£