ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին


Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել է բանակաշինությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք նշվել է, որ երկու հայկական պետություն ների զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը և այդ ոլորտում համագործակցության խորացումը ամբողջ տարածաշրջանում կայունության պահպանման կարևոր նախապայմաններից մեկն է: