Հայկական ռոմանտիզմ ու թուրքական մոլագարություն


ԱՆՑԱԾ շաբաթ վերստին անսքող հակահայկականության հիսթերիկ նոպան էր պարուրել Թուրքիային£ Լրացել էր Սևրի պայմանագրի 90-ամյակը£ Կարծես, ճակատագիրը չար խաղ է սկսել թուրքերի հետ£ Հենց այդ օրերին մեկը մյուսի հետևից հայազգի լեռնագնացների մի քանի խմբեր Արարատի գագաթին ծածանեցին Հայկական Եռագույնը£ Խնդիրն այն է, որ օտարերկրացիների համար դժվար է Թուրքիայի իշխանություններից Արարատի գագաթ բարձրանալու թույլտվություն ստանալ£ Իսկ Հայաստանի քաղաքացիներին դա պարզապես արգելվում է, էլ ո՞ւր մնաց` դրոշ ծածանել լեռան գագաթին£ Այնուամենայնիվ, հայերին հաջողվել էր լեզու գտնել տեղի քուրդ ուղեկցորդների հետ£ Վերջիններիս իր համարձակությամբ ու անկոտրում կամքով զարմացրել էր Արցախյան պատերազմում մի ոտքը կորցրած Ալեքսան Բայանդուրյանը£ Թուրք չինովնիկներից մեկը, տեղեկանալով հայ լեռնագնացների հնարամտության մասին, հոխորտացել է` «եթե ուղեկցորդներն իմանային, որ լեռնագնացները հայեր են, նրանց հենց տեղում կթաղեին»£ Հիմա Թուրքիայի հետախուզությունն իր պատվի խնդիրն է համարում պարզել, թե ինչպես են հայերը համոզել քուրդ ուղեկցորդներին£ Հատկապես այդ շաբաթվա ընթացքում Հայկական դրոշն Արարատի գագաթին ծածանելը Սևրի պայմանագրի հիշատակման խորհուրդն է կրում£ Այս պայմանագիրը և ԱՄՆ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը Վաշինգտոնը մշտապես օգտագործել է որպես Անկարային հնազանդեցնող մահակ£ Առավել ևս հիմա, երբ Արևմուտքի և Մերձավոր Արևելքում վերջինիս բարեկամ Իսրայելի հետ հարաբերությունները նպաստավոր չեն, հիշյալ փաստաթղթերի մասին յուրաքանչյուր հիշատակում Անկարային հիսթերիայի է մատնում£ Խորհրդային ժամանակահատվածում Սևրի պայմանագրի, առավել ևս Վիլսոնի իրավարար վճռի մասին խոսելն արգելված էր£ Իսկ եթե այնուամենայնիվ հարց էր առաջանում, խորհրդահայ պատմագիտությունն ընդամենն ասում էր, թե արևմտյան պետությունները չկատարեցին Հայաստանի հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունները£ Լռության էր մատնվում այն փաստը, որ բոլշևիկյան Ռուսաստանը կործանել էր Հայաստանի Հանրապետությունը£ Ցավոք, այսօր էլ մեզանում քիչ չեն նրանք, ովքեր համոզված են, թե հայաստանանպաստ հիշյալ երկու փաստաթղթերի մասին բարձրաձայնելն արկածախնդրություն է, խելագարություն£ Սակայն քաղաքագետներից, պատմաբաններից շատերն այսօր չեն կարծում, թե թուրքերին այդ պայմանագրի մասին հիշեցնելը համազոր է նրանց պատերազմ հայտարարելուն£ Ընդհակառակը, այդ վավերագրերի մասին բարձրաձայնելը, թերևս, կնպաստեր Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը` թուրքերին` թույլ չտալով մեզ հետ նախապայմանների լեզվով խոսել£ Սեպտեմբերին Հայաստանի Շիրակի մարզում ՆԱՏՕ¬ի զորախաղեր են լինելու£ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իրադարձություններից առաջ ընկնելով, նախօրոք հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան ռազմաքաղաքական դաշինքի զորախաղերը չեն կարող իր երկրին ստիպել` բացելու Հայաստանի հետ սահմանը£ Մինչդեռ այսօր Անկարայում քննարկվում է զորախաղերին մասնակցության համար Թուրքիայի ռազմական տեխնիկան Հայաստան տեղափոխելու նպատակով հայ¬թուրքական սահմանը ժամանակավորապես բացելու հարցը£ Սա բնորոշ է թուրքական նենգ դիվանագիտությանը. այն, ինչը Թուրքիան սիրահոժար պատրաստ է կատարել իր իսկ շահերից ելնելով, ներկայացնում է որպես Հայաստանի հանդեպ կատարվելիք զիջողություն£ Անկարան ՆԱՏՕ¬ում Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է, ուստի զորախաղերին նրա զինուժի մասնակցությունը պարտադիր է, իսկ բացակայությունը քաղաքական լուրջ հետևանքներ կարող է ունենալ£ Սակայն Թուրքիան դավաճանած կլիներ ինքն իրեն, եթե Ահմեդ Դավութօղլուն զորախաղերի առիթով սահմանը թեկուզ ժամանակավորապես բացելու մասին հայտարարությունն արած չլիներ£ Կատարվածն, իհարկե, երեսպաշտություն է, ինչը Թուրքիայի դեպքում ընկալվում է իբրև լրջագույն դիվանագիտություն£ Իրավիճակը նույնն է նաև Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային հուշարձանների պարագայում£ Հարյուր տարվա ընթացքում Թուրքիայում ավիրվել է ավելի քան 5700 եկեղեցի£ Այն ամենը, ինչը կարող է հաստատել այս տարածքում հայերի երբեմնի գոյության մասին, ոչնչացվել է£ Երկոտանի թուրք բորենիներն իրենց վայրագ հակումներին հագուրդ տալու համար լափել են նույնիսկ խաչքարերը£ Նույն ճակատագիրն ունեցավ նաև Նախիջևանի հայկական գերեզմանատունը£ Եվ ոչ միայն£ Իսկ Ախթամարի Սուրբ խաչը հրաշքով փրկվեց£ Մի երկու տարի առաջ էր, երբ հեռուստատեսային հրաշքով բոլորս ականատես եղանք, թե ինչպես կիսալուսնի մահիկով թրքական արնագույն դրոշներով շրջապատված հայկական ճարտարապետության գլուխգործոցը վերածվեց Անատոլիայում ինչ¬որ ժամանակ ապրած անանուն ցեղերի պատմության թանգարանի` Ագթամար անվամբ... Կործանումից Արծրունի իշխանների կառուցած Սուրբ Խաչի փրկության պատճառը զբոսաշրջությունից Թուրքիայում ստացվող մեծ եկամուտներն էին£ Եվ թուրքերը որոշել էին պահպանել Ախթամարի հրաշքը` դրանից նաև քաղաքական շահաբաժիններ կորզելով£ Երկար ժամանակ թուրք իշխանություններն արգելում էին քրիստոնեական արարողութ յուններ կատարել Ախթամարում£ Հետո էլ, իբրև հայերի հանդեպ բարի կամքի և կրոնական փոքրամասնության նկատմամբ հանդուրժողականության դրսևորում, որոշվեց թույլատրել տարին մեկ անգամ Սուրբ Խաչում պատարագ մատուցել£ Բայց շրջանցվում էր Սուրբ Խաչի գագաթին խաչի տեղադրման հարցը£ Թուրքիայի կառավարությունը ասում էր, թե Ախթամարը միայն թանգարան է, այլ ոչ` եկեղեցի£ Եվ մինչև վերջերս պարզ չէր` պատարագը թանգարանո՞ւմ էր տեղի ունենալու, թե՞ եկեղեցում£ Վերջիվերջո, թուրք կառավարությունը թույլատրեց նաև խաչ տեղադրել... միայն մեկ օրով.. Սրանով թուրքերը փորձում են Եվրոպայի աչքին հերթական փոշին փչել` թրքաբերան ասելու, թե որքա¯ն մարդասեր են իրենք£ Հայաստանի հանրային խորհուրդն օրերս հանդես եկավ հայությանը հասցեագրված կոչով` սեպտեմբերի 19¬ին թող ոչ մի հայ չմասնակցի հայության դեմ թուրքերի կազմակերպելիք շոուին£ Սակայն, ափսոս` այս հարցում հայ աշխարհիկ և հոգևոր առաջնորդների կարծիքները չեն համընկնում£ Արդեն հայտնի է, որ Սուրբ Էջմիածնից երկու հոգևորականներ մասնակցելու են սբ. Պատարագի արարողությանը£ Պատահականությա՞մբ, թե ճակատագրի հեգնանքով այդ երկու հոգևորականներից մեկը հայության համար թանկ ու սուրբ անուն է կրում` Կոմիտաս վարդապետ£ Իսկ գուցե այս հոգևորականի միջոցով Էջմիածինը ցանկանում է թուրքերին հիշեցնել հայկական կոտորածների տեսարաններից հոգեկան հավասարակշռությունը կորցրած Կոմիտասի՞ն... Գուցե£ Բայց մի՞թե մայր ու մանուկ հոշոտող բորենին ընդունակ է մարդկային հոգու խորքերը թափանցել... Վերջերս Թուրքիայում ակտիվացած քրդական հուզումների մասին մի համառոտ տեղեկատվության մեջ ասվում էր, որ թուրքերը չեն պահպանում պատերազմական օրենքները£ Թուրք զինվորներն անարգում են նույնիսկ սպանված քուրդ մարտիկներին£ Ծանոթ պատմություն է. այդպես էր ոչ միայն գաղթի ճամփեքին հայերին հոշոտելիս, այլ նաև Արցախյան պատերազմում... Թուրքական մոլագարությունը սահմաններ չի ճանաչում£ Այսքանից հետո էլ, թերևս, հարց է` արժե՞ տուրք տալ մեր ռոմանտիզմին և սեպտեմբերի 19¬ին ներկա լինել Ախթամարում խաղարկվելիք թուրքական խեղկատակությանը£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ