ԱԴՐԲԵՋԱՆԱԹՈՒՐՔԱԿԱՆ ԳԱԶԱՓՈՒՉԻԿ


«Հյուսիս-Հարավ» գազատարի նախատեսվող վաճառքի շուրջ զարգացումները հետաքրքիր հանգրվանի են հասել£ Եթե մինչև վերջերս հավանական գնորդների շարքում Ադրբեջանի անունը ռուսական և ղազախական ընկերություններից հետո էր ընդամենը նշվում, ապա նախորդ շաբաթ թուրքական «Հուրիեթ» թերթն ամենայն վստահությամբ հավաստիացրեց, թե գազամուղի ապագա սեփականատերն 99 տոկոսով Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն է լինելու£ Ինչ խոսք, թուրքական ու ադրբեջանական մամուլը հաճախ է ոչ այնքան առևտրային, որքան հոգեբանական¬զգայական հարցերը նման տարօրինակ ինքնավստահությամբ ներկայացնում£ Սակայն նորերս առաջ եկած «Հյուսիս¬Հարավ»¬ի հարցն այնքան բազմաշերտ է, որ այս դեպքի համար վստահաբար կարելի է պնդել, թե այն առաջիկայում նույնպես տարփողվելու է£ Նույն «Հուրիեթն» իր պնդումը 99 տոկոսանոց հավաստիությամբ մատուցած լինելու համար հավելում է նաև, թե Իլհամ Հեյդարօղլին նշված խնդրի շուրջ անձամբ է բանակցել իր վրացի գործընկերոջ հետ, և փաստորեն հայկական գազատարի սեփականատերը դառնալու հարցում այնքան մեծ է վերջինիս շահագրգռվածությունը, որ բանակցությունները նախագահների մակարդակով են կազմակերպվում£ Մինչդեռ այն ժամանակ, երբ գնորդների շարքում նաև Ադրբեջանն իր հավակնությունները բացահայտեց, վստահություն էր հայտնվում, թե «Հյուսիս-Հարավը» այս երկրի պետական նավթային ընկերությունն է ձգտում ձեռք բերել£ Իսկ Իլհամը նույնիսկ հրապարակավ Ալլահի անունով կերդվի, որ այս կառույցի հետ ինքը որևէ ուղղակի առնչություն չունի… Անկախ ամենից, «Հուրիեթի» հրապարակումը բոլորովին էլ չի նշանակում, թե շատ չանցած` գազամուղն Ադրբեջանին է պատկանելու£ Մեծ է հավանականությունը, որ այս երկրի նախագահի «անսպասելիորեն» բազմապատկված ոգևորությունն ընդամենը քաղաքական-քարոզչական խնդիրների լուծմանն է ուղղված£ Ի վերջո, խնդրահարույց խողովակաշարը Վրաստանը հենց այս պահին չի վաճառում, իսկ Հեյդարօղլուն պետք է հատկապես մինչև նոյեմբեր նաև այս եղանակով Ադրբեջանի հանրության աչքին նախընտրական թոզ փչել£ Եվ պատահական չէ, որ նույն «Հուրիեթի» հրապարակումը միաժամանակ նաև բացահայտում է նման գործելաոճի իրական նպատակը` նույն հոդվածում ընդգծելով, թե Հեյդարօղլու երազանքն իրականանալու դեպքում «Հայաստանի էներգետիկ փականը կհայտնվի Ադրբեջանի ձեռքին»£ Այսինքն, հարևան հանրապետությանը ոչ այնքան գազամուղից ստացվող շահույթը, որքան փականի հետ կամայական ու տմարդի խաղն է հետաքրքրում, ինչի վերաբերյալ հավաստիացումները խորհրդարանական ընտրությունների պատրաստվող «Նոր Ադրբեջանին» թթվածնի պես անհրաժեշտ պայմանական հեղինակությամբ և ԿԸՀ¬ում գրանցվելիք տոկոսներով կարտահայտվեն£ Իսկ այն, թե որքանով է «Հյուսիս-Հարավը» շահութաբեր կամ վնասաբեր, դեռևս «Գազպրոմը» պետք է «որոշի». ռուսական կառույցը դեռևս իր հեղինակավոր (՞) կարծիքն այս հարցում չի շտապում արտահայտել£ Որքան էլ «Գազպրոմի» ժամանակավոր լռությունն այս պահին Իլհամի հայտարարություններին նոր թափ հաղորդի, այսուհանդերձ չի բացառվում, որ Ալիևի համար ամենաանբարենպաստ շրջանում, ասենք քվեարկությունից մեկ¬երկու օր կամ շաբաթ առաջ հնչի հյուսիսի որոշումը` հօդս ցնդեցնելով ալիևյան քարոզչամեքենայի հյուսած հերթական փուչիկը£ Եթե նույնիսկ Իլհամի երազանքն իրականանա, ապա միևնույն է, նա այս դեպքում էլ կսկսի աղոթել Ալլահին` Հայաստանի անխափան գազամատակարարման համար£ Վառելիքի վաճառքից ստացվող եկամուտը Ադրբեջանի նախագահի տարերքն է` եկամտի ամենասիրելի և փորձված աղբյուրը£ Այնպես որ, խողովակաշարային հեքիաթաշարը, որն այս օրերին ողողել է ադրբեջանաթուրքական մամուլը, առավելապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում Բաքվի իշխանության անխափան վերարտադրութ յանն է միտված£