Ե Ր Ա Ն Ի¯ ՄՏԱՆՈՐՈԳՈՒՄ ԷԼ ԼԻՆԵՐ


Օրենսդիրի շենքն, իհարկե, բազմիցս է նորոգվել, սակայն աշնանային նստաշրջանին ընդառաջ այս օրերին խորհրդարանից հավաստիացնում են, թե Ազգային ժողովը բոլորովին նոր տեսքով է ներկայանալու հայրենի երեսփոխաններին£ Հայրենի երեսփոխաններն աշնանային նստաշրջանը սկսելու են շքեղ նորոգված ու հիմնովին ձևափոխված դահլիճում£ Նորացված տեսքը, բնականաբար, նոր բովանդակություն չի խոստանում, և մեծ է հավանականությունը, որ ներկայումս կատարվող «եվրոռեմոնտը» Հովիկ Աբրահամյանի օրենսդիր գործունեության տարեգրության ամենանշանակալի իրադարձությունը մնա£ Ինչ խոսք, կարևորը «կոմֆորտն» է, և սպասվածի համաձայն` պատգամավորները լռությամբ են ընդունում բյուջեի թեթևացմանն ուղղված այս ձեռնարկը` բոլորովին էլ չանհանգստանալով 1 միլիոն 300 հազար դոլարի անտեղի վատնման համար£ Չէ՞ որ նախագծողները հավաստիացանում են, թե նստարանների չափերն են մեծացել, և յուրաքանչյուրին հասանելիք քառակուսի մետրի չափն է զգալիորեն ավելացել£ Այսինքն` այս շենքում ննջել-նիրհել սիրող մեր երեսփոխանները հետայսու ավելի հեշտությամբ կվայելեն դահլիճում գտնվելու պարտադրված քառօրյաների ժամանակը£ Ուրեմն խորհրդարանական «բնակարանամուտից» առաջ էլ կարելի է կարծել, որ պայմանների բարելավումը հազիվ թե ավելացնի հաճախելիությունը, իսկ նորացված ու ընդարձակված տարածքներն ավելի աննկատ կդարձնեն մշտական բացակայությունները £ Դրան կարող է նպաստել նաև այն ապակե պատը, որն այսուհետ արդեն անջրպետելու է պատգամավորներին լրագրողներից£ Հետաքրքիր է` գոնե նիստից «կենդանի» պահեր որսալու հնարավորություն կընձեռվի՞ լուսանկարիչներին ու օպերատորներին£ Սա՞ էլ խորհրդարանի հեղինակության բարձրացմանն ուղղված հին ծրագիրը կյանքի կոչելու նոր քայլ է£ Հովիկ Աբրահամյանն ամենայն հավանականությամբ այն ցավալի եզրակացությանն է եկել, որ գոնե իր գործընկերների մեծ մասը որքան քիչ շփվի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, այնքան խորհրդարանի հեղինակության անկումն ավելի նվազ թափով կշարունակվի£ Թերևս նույն հիմնավորումն ունի և համակարգիչներ տեղադրել¬չտեղադրելու խնդիրը, որին նույնքան կանխատեսելի հետևանքներ են սպասվում£ Կասկածից վեր է, որ նման աննախադեպ շռայլության շրջանակներում 131 համակարգիչ ձեռք բերելը բոլորովին էլ դժվար չէ£ Սակայն մեծ է հավանականությունը, որ շատ չանցած պարզվի, թե մեր երեսփոխաների զգալի մասը զուրկ է նաև համակարգչային տարրական գիտելիքներից և մեր ժամանակներում անփոխարինելի դարձող այդ սարքին բացարձակապես չի էլ ցանկանում (ունակությունների մասին «համեստորեն» լռենք) տիրապետել£ Համապատասխան արագացված դասընթացների ձախողման հավանականությունը նույնպես փոքր չէ£ Բացի այդ, բոլորն էլ լավ գիտեն, որ երեսփոխանների զգալի մասի պատկերացումներում համակարգիչ ասվածը նույնանում է սեղանախաղի հետ, որում արդեն շատերը վարպետության պակաս չեն զգում£ Իսկ խաղից, որ տվյալ դեպքում տարերք է դարձել, պատգամավորներն անկասկած դժվարությամբ կկտրվեն, և արդյունքում նորարարությունն Ազգային ժողովի վարկի անկման լրացուցիչ պատճառ կարող է դառնալ£