Մեր օրերի թատրոնը «Թող ներեն ինձ աստվածները...»


Թատրոնի պատմության մեջ դասական մնայուն արժեքներից զատ կան հազվադեպ դրամատուրգիական ստեղծագործություններ, որոնց նկատմամբ չի մարում հետաքրքրությունը£ Իրենցում առկա բովանդակային բազմազանությամբ, բեմից նորովի խաղարկման ընձեռած հնարավորություններով դրանք ներշնչանքի խթան են դառնում Մելպոմենայի դավանանքն ընդունած նորանոր սերունդների համար, որոնք փորձում են իրենց երևակայության, կենսափորձի ու ներուժի շրջանակներում վերստին հավաստել տարբեր ժամանակներում դրանց անանցողիկ թատերական գրավչությունը` միաժամանակ ձգտելով ինքնահաստատման, ինքնաբացահայտման£ Գ. Ֆիգեյրեդոյի «Եզոպոսը» դրաման իր տեղն ունի դրամատուրգիական այդ բացառիկ երկերի շարքում£ Կատարողական որոշակի վարպետութ յան հասած դերասաններից շատերն են երազում Եզոպոս խաղալ, արտիստական հմայքով օժտված դերասանուհիները` փայլել Քլեյայի կամ գոնե Մելիի դերում£ Նաև սրանով եմ բացատրում և արդարացնում «Եզոպոսի» նոր բեմադրությունը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում£ Ինքնատիպ բեմադրական տեսիլքով ու մտածողությամբ Արմեն Մեհրաբյանը թատերային նոր գույներով, հանրածանոթ կերպարների յուրովի ընկալմամբ, իր իսկ հեղինակած նկարչական և երաժշտական ձևավորումներով առաջին իսկ տեսարանից սրում է հանդիսատեսի հետաքրքրությունը բեմից ներկայացվելիք պատմության նկատմամբ£ Երաժշտության հնչյունների ներքո հուշիկ բացվում է վարագույրը, երևում է կրակի առջև աստվածներին աղոթող Քլեյան (Աիդա Բաբաջանյան)` հեթանոսական ժամանակներին հատուկ կանացի ակնահաճո իր կերպարանքով, գործողության մեջ են մտնում Մելին, Եզոպոսն ու Քսանթոսը` իրենից գրեթե անբաժան եթովպացու հետ, և սկսում ես նրանց խաղին զուգընթաց զննել Քսանթոսի տունը պատկերող բեմական միջավայրը£ Ցավոք, չես գտնում որևէ բաղկացուցիչ, որով կարելի լիներ այն համարել հայտնի ճարտարապետի քանքարին բնորոշ արտահայտություն£ Բեմական իրադարձությունների զարգացման որոշակի փուլում տպավորվում է միայն ձախ կողմում վեր խոյացող միջնորմը` լուսային գունային էֆեկտի շնորհիվ թողնելով բանտի վանդակաճաղերի տպավորություն ու ստանալով հարուստ պատերով կառուցված բանտի խորհրդանշական իմաստ£ Փոքր¬ինչ հակասական, տեղ¬տեղ մերժելի հունով է ընթանում (գոնե ինձ համար) գործող անձանց թատրոնական կենդանի նկարագրերի կերպավորումը£ Հուսով եմ, պրեմիերային վիճակից դուրս գալուց, վերջնականապես հղկվելուց հետո կզսպվի Քսանթոսի երբեմն չափազանցված հիմարավուն վարքագիծը, կմեղմացվի Քլեյայի ու Մելիի վավաշոտությունը, կհստակվի ու հարկավոր մակարդակով կկարևորվի Եզոպոսի իմաստուն խոսքը (Ալբերտ Սաֆարյանի` ինձ ծանոթ դերակատարումներից վստահ լինելով նրա ակնհայտ օժտվածության վրա` հնչեղ ձայն, խոսուն դիմախաղ, բեմական նպատակասլաց, իմպրովիզային ակտիվություն,¬ մտածեցի, որ նա անհամեմատ հարմար կլիներ Եզոպոսի հյութեղ մարմնավորման համար. ինչևէ…), և այս բեմադրությունը խաղացանկային երկարակեցության իրավունք կնվաճի` ներկայացումից ներկայացում թոթափվելով իրենում նկատվող անհարթություններից£ Ասենք, գուցե սա իմ սուբյեկտիվ տեսակետն է` պայմանավորված տարիներ առաջ, 1998¬ին, Կոմեդիայի թատրոնում տեսածս «Եզոպոսի» ներկայացումներից պահպանված վառ հիշողություններով£ Ճիշտ է, բեմադրիչ Գոհար Հարությունյանն զգալիորեն շեղվել էր հեղինակային տեքստից` ազնվացնելով իր հերոսուհիներին, վեր բարձրանալով առհասարակ նեղ կենցաղային պարզ նկարագրություն ներից, հատուկ սրել էր Եզոպոսի կերպարի հերոսական դրամատիզմը, սակայն այդպիսով կարողացել էր հասնել համամարդկային վեհ ու խորունկ ընդհանրացման£ Դա մի հուզառատ պատմություն էր ազատ մարդկանց ստրկության և ստրուկների ազատության մասին` Ստեփան Բաբաթորոսյանի քնարական շնչով հագեցած երաժշտության օրգանական սինթեզով հարստացած ու հատկապես Մայիս Կարագյոզյանի (Եզոպոս) ու Ռուզան Գասպարյանի (Մելի) անզուգական կատարումներով բարձրարվեստ թատերայնություն ստացած£ Մեհրաբյանի «Եզոպոսի» առավելությունը, ըստ իս, բեմի վրա թանձրացող ժամանակաշրջանի մթնոլորտում մերօրյա ընկալմանը համահունչ աղերսներ փնտրելու ձգտումն է (ցավոք, դա բեմական հստակ ձևակերպում չի ստանում)£ Ըստ այդմ հստակ զարգացում են ստանում հերոսների բեմական հարաբերությունները` ամբողջական պատկերացում տալով յուրաքանչյուրի բեմական մտահղացման մասին£ Իր նուրբ անցումներով համոզիչ է Եզոպոսի ու Քլեյայի սիրո հասունացումը, նախապատրաստված (ավելորդ ու պարզունակ է միայն տեսարանը, որտեղ Քլեյան Եզոպոսի ներքին գեղեցկությունն ընդգծելու միտումով սկսում է մաքրել նրա ճակատի սպիները)£ «Թող ներեն ինձ աստվածները»,¬ ինչպես կասեր Մելին` ամենակոլորիտային դերակատարումը, իմ տպավորությամբ, եթովպացունն էր£ Կերպարային անմիջականությամբ առաջին իսկ բեմելից առանձնանում է Անդրանիկ Խաչատրյանի հերոսը` սեռի զգացողությունը կորցրած թխամորթ մի նախամարդ` վարժեցված շնիկի բնազդային նվիրվածությամբ, ստրկացված վիճակին չընդդիմացող հնազանդութ յամբ£ Սկսնակության ոչ մի նշույլ£ Այս դերակատարման համարժեքությունը բեմադրական իր խնդիրներին ինձ համար անսովոր գրավչություն հաղորդեց նոր «Եզոպոսին» մասամբ էլ այն պատճառով, որ Հարությունյանի մոտ այս կերպարը շեշտադրում չուներ, նույնիսկ ավելորդ էր թվում, ինչը գալիս էր պիեսից£ Հատկապես ներազդու էր Մելիի (Անի Սարգսյան) մենախոսության մեհրաբյանական տարբերակը£ Ինքը` Եզոպոսն էլ հետաքրքիր էր իր տեսակի մեջ` խեղճուկրակ, փոքր¬ինչ գռեհիկ առակ (ավելի ստույգ` անեկդոտ) հորինող, որի միակ երազանքը ազատությունն է, միմիայն ազատությունը£ ՀՀ ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի Եզոպոսը գրեթե չի անջատվում դերասանախմբից որպես գլխավոր ասելիքի կրող իր խորիմաստ առակներով, բայց ուշադրություն է գրավում անարդարա ցիորեն կործանվող մարդու տխրահարույց ապրումներով£ Սունդուկյանցիների «Եզոպոսի» ջերմ ընդունելությունից ենթադրում եմ, որ թատրոնում անհոգ զվարճություն, զգայացունց լիցքեր փնտրող մասսայական հանդիսատեսը միանգամայն գոհ է իրեն ցուցադրված ներկայացումից£ Նրա ճաշակին բավարարում են սիրային թեմաներով արված բեմադրությունները, հատկապես, երբ էրոտիկ արկածախնդրության այլազան շեշտադրումներ ունեն, ծիծաղաշարժ դրվագներ, գունեղ թատերայնություն£ Եվ նա ամենևին չի մտահոգվում, որ իր հոգևոր ցածր պահանջներին հագուրդ տվող այս ներկայացման ամենակարևոր արդյունքը պետք է լիներ մարդկային կենսափորձի համակողմանի ընդհանրացման միջոցով իրենում դեռևս պահպանված լավագույն զգացմունքներն ու մղումներն արթնացնելը, դիմազրկման համաճարակից տագնապելը£ Ով գիտե, գուցե այս մոտեցումն այնքա՞ն էլ սխալ չէ£ Չէ՞ որ այդ հանդիսատեսը, որ օրավուր դժվարհաղթահարելի որակ է կազմում, միևնույն է, խուսափելու էր տագնապահարույց իմպուլսներից£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ