Երբ որակը գերազանցում է սպասելիքը


Հայաստանում հրատարակվող թերթերի ու ամսագրերի առյուծի բաժինը` 70-80%¬ը և դասագրքերի 50%¬ը տպագրվում են «Տիգրան Մեծ» հրատարակչությունում£ Տպագրված բարձրորակ արտադրանքը գերժամանակակից սարքավորումներով ու որակյալ մասնագետներով հագեցած տպարանի խոսուն վկան է£ ՀԿԿ¬ի նախկին հրատարակչությունը 1999 թվականին ամբողջովին սեփականաշնորհվելուց հետո վերազինվում է£ - Վերջին 4 տարում 6,5 մլն դոլարի ներդրում է կատարվել, հիմնականում կոլեկտիվի և իմ միջոցներով,¬ ասում է հրատարակչական գործի մեծ գիտակ Վրեժ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ,¬ անցյալ տարի ձեռք է բերվել 1,5 մլն դոլար արժողությամբ գունավոր տպագրական մեքենա, իսկ այս տարի գնել ենք 1,5 մլն եվրո ընդհանուր արժողությամբ նոր տեխնիկա£ Այնպես որ մեր ունեցած սարքավորումներով ոչնչով չենք զիջում եվրոպական ցանկացած հրատարակչության£ «Տիգրան Մեծ»¬ի 180 աշխատակիցների թվում կան 40 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող մարդիկ, անգամ 4-5 ընտանիքներ աշխատում են «գերդաստանով»£ Տնօրենի հավաստմամբ առայսօր կադրերի հոսունություն չի գրանցվել£ Իսկ ո՞վ կլքի ամսական մինչև 500 դոլար վճարվող աշխատատեղը, և ինչո՞վ կփոխարինվի ջերմ մթնոլորտը£ Ու թեև պոլիգրաֆիստներից միայն 25¬ն ունեն բարձրագույն կրթություն, իսկ մնացածի վարպետությունը չափվում է տարիների վաստակով, այնուամենայնիվ, տեխնիկայի վերջին խոսքով վերազինված հրատարակչությունը որակավորված կադրերի կարիք ունի. արտասահմանում առայժմ միայն մեկն է վերապատրաստվել£ Տպարանի պատվիրատուների թվում քիչ չեն սփյուռքահայերը, ովքեր պատվիրում են գեղանկարչական ալբոմներ, գրքեր£ Սակայն դրանց արտահանման դժվարությունները սահմանափակում են համագործակցության հնարավորությունները£ Երբեմն տեղացի պատվիրատուի հետ ծագող խնդիրները Վրեժ Մարկոսյանը պայմանավորում է կուտակված պարտքերով. «Ես ինքս խոչընդոտներ չեմ ստեղծում, հիմնականում դժվարություններ են ստեղծում կուտակված պարտքերը£ Պատահում է` ինքս եմ հովանավորում նեղության մեջ գտնվողներին` պլակատներ, բուկլետներ տպագրելու համար£ Սակայն նկատում եմ, որ ցանկացողների թիվը հետզհետե ավելանում է£ Երբ մերժում եմ, վիրավորվում են` ինչո՞ւ այսինչի գիրքը անվճար ես տպագրել, դե, ինձ էլ օգնի£ Անկեղծ ասած, երբեմն ակամա սկսում եմ մտածել, որ շահագործում են բարեհոգությունս»£ «Տիգրան Մեծ»¬ում տպագրվում է շուրջ 25 անուն դասագիրք, այս տարի այբբենարանը տպագրվել է 21 հազար տպաքանակով£ Դասագրքերի որակի մասին հնչող դժգոհություններին ի պատասխան` Վրեժ Մարկոսյանը մեջբերեց Համաշխարհային բանկի գոհունակությունն իրենց հրատարակած դասագրքերի առնչությամբ£ Տպագրության ողջ ընթացքը վերահսկվում է ոչ միայն Համաշխարհային բանկի, այլև ԿԳՆ-ին կից ԾԻԳ¬ի կողմից£ Անբավարար որակին հետևում է տուգանքը£ Գաղտնիք չէ, որ «լավ ապրանքի համար լավ էլ գին են վճարում»£ Ակնարկը Վրեժ Մարկոսյանի կողմից մեկնաբանվեց հետևյալ կերպ. «Որպեսզի պատվիրատուն գոհ մնա, իսկ մենք` պարզերես, ուստի լավագույն գործը պետք է լավագույն վարձատրության արժանանա»£ Վրեժ Մարկոսյանի անունը տարիներ ի վեր կապված է հրատարակչական գործի հետ, և այդ բնագավառը, հիրավի, անհնար է պատկերացնել առանց նրա£ Նա իսկապես այս հրատարակչության նահապետն է£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ