Ընկալումը` չնմանակվող


Տարակուսել կարելի է, թե իրավապահ մարմիններն ինչպես են ընկալում կրիմինալի դեմ պայքարը£ Իբրև ցայտուն օրինակ Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի ահազանգն է ընդդեմ Արդարադատության նախարարության ԴԱՀԿ Շենգավիթի տարածքային բաժնի պետ Մարատ Գրիգորյանի£ Փաստորեն քաղաքապետը, քաղաքի բնակիչների բարօրությամբ մտահոգ, չի ցանկանում թույլատրել Աբովյանում չբնակվող անձանց` շինարարություն սկսել իրենց քմահաճույքով£ Չէ՞ որ աբովյանցիներն էլ դրա կարիքն ունեն£ Ի պատասխան քաղաքապետի մարժման, Մ. Գրիգորյանը փորձել է ծեծկռտոց հրահրել և խուլիգանական հայհոյանքներով ու հաշվեհարդարի կոչերով սպառնալ հիրավի ժողովրդի ընտրյալ Կ. Իսրայելյանին£ Դեպքից անցել է գրեթե երկու շաբաթ, բայց իրավապահ մարմինները մինչև օրս քայլեր չեն ձեռնարկել` քաղաքապետի անվտանգությունն ապահովելու համար£ Էլ ի՞նչ խոսք կարող է լինել շարքային քաղաքացու անվտանգության և մեր երկրում օրենքի գերակայության մասին£ Բաժնի նյութերը` Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆԻ Մենք կառուցում ենք մեր անկախ, ազգային պետությունը, ճանապարհ ենք անցնում` կայանալու որպես քաղաքացիական հասարակություն, ժողովրդավարական երկիր, որի հոգևոր, բարոյական և գաղափարական արժեքների մեջ միահյուսված են մեր ավանդականը, ազգայինը և համամարդկային բարձր արժեքները£ Դրանց կրողը` երիտասարդությունը, կյանքի իր դպրոցը սկսում է բանակում£ Այստեղ են ձևավորվում երիտասարդ մարդու ինքնուրույն պատկերացումները, պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ, առաջին լուրջ փորձությանն են ենթարկվում համոզմունքներն ու կամային հատկանիշները£

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ