Ամենաերկարակյաց երկգլխանին


Կատվազգիների արտասովոր այս ներկայացուցիչը վերջերս «նշել» է ծննդյան 12¬րդ տարեդարձը` գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում: Երկու անուն կրող` Ֆրենկ և Լուի կատուն հիմա արդեն պաշտոնապես հանդիսանում է ամենատարեց կենդանին, որը եզակի հանդիպող գենետիկ հիվանդության պատճառով 2 մռութ ունի: Մոխրագույն փափկամազիկը երկու բերան, երկու քիթ և երեք աչք ունի: Նրա հիվանդությունը կոչվում է դիպրոսոֆիա, որի դեպքում տնային կենդանիների մոտ ձևավորվում է մասնակի կամ լիարժեք կրկնակի մռութ: Այսուհանդերձ, «երկդեմ» կենդանիները հազվադեպ են ապրում մինչ հասունացում: Արտասովոր կատվիկն ընդամենը 2 օրական էր, երբ հայտնվել է մասաչուսեթցի անասնաբույժի ընտանիքում: Նախկին տերերը նրան անզգա էին դարձրել, բայց կենդանաբույժի ձեռքը չի բարձրացել` ոչնչացնելու անսովոր կենդանուն: Ու նրա հոգատարության, մի քանի վիրահատությունների շնորհիվ Ֆրենկ և Լուին ապրել է, այն էլ այդքան երկար: - Նրա երկու մռութները ներդաշնակորեն «վերահսկվում» են ուղեղով: Երեք աչքերից 2¬ը տեսնում են, միջինը չի գործում: Ուտելու համար նա օգտագործում է աջ բերանը, որովհետև դա է միացած մարսողական օրգաններին,¬ պատմել է կատվի տերն ու բԺիշկը: Ֆրենկ և Լուիից բացի, անասնաբույժի տանը ապրում են ևս մեկ կատու, շուն և մի քանի թութակներ, որոնցից մեկը ողջ բնակավայրում ճանաչված է օպերային արիաներ կատարելու իր տաղանդով: