ՕԵԿ-ԻՆ ՀԱՍՏԱՏ ՄԵՐԺԵԼ ԵՆ


Դեռ մինչև վերջերս «Օրինաց երկրի» որոշ առաջնորդներ ակնարկներ էին անում, թե հնարավոր է, որ կուսակցությունն առաջիկա ընտրություններին մասնակցի Հանրապետականի ցուցակներով: Ավելին, արդեն կուսակցությունը քայլեր էր անում ՀՀԿ-ի թևի տակ ծվարելու համար: Ինչպես երևում է, ՕԵԿ-ին մերժել են ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակ, ուստի շատ ակտիվացած օրինացականներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ իրենք ընտրությունների են գնալու սեփական ցուցակներով, քանի որ ունեն համակիրների շատ մեծ բանակ: Հիմա էլ բացում են ակումբ, որի նախագահը Մհեր Շահգելդյանն է լինելու: Թե ի՞նչ են քննարկելու ակումբում և ինչպե՞ս են մարդկանց համոզելու անդամագրվելու կուսակցությանը` ոչ ոք չգիտի, բայց հայտնի է մի բան, որ ՕԵԿ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի գոնե մի քանի հազար ձայն վաստակի: