ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԿԻՐՆԵՐԸ


Յոթնօրյա նստացույցից հետո ներքին ընդդիմությունը ՀԱԿ¬ի ներսում ավելի է ակտիվացել: Հաստատվում է, որ օրերս տեղի ունեցած Կոնգրեսի շտաբի նիստը չափազանց սուր ´ փոխադարձ մեղադրանքներով լի մթնոլորտում է անցել: Ընդդիմադիր միավորման ղեկավարներից շատերն են այն կարծիքին եղել, որ մեկշաբաթյա նստացույցն ավելի է հեղինակազրկել իրենց` զգալիորեն նոսրացնելով նաև համակիրների բանակը: Այս տեսակետի կողմնակիցները հակված են պնդել, որ ԱԺ ընտրություններից առաջ նման վնասակար քայլի չարժեր դիմել. նրանց կարծիքով` երբեմն¬երբեմն կազմակերպվող հանրահավաքներում դիրքորոշումներ արտահայտելն ամենանախընտրելի պայքարի տարբերակներից է: Ի դեպ, Լ. Տեր¬Պետրոսյանը ՀԱԿ¬ի շտաբի նիստերին չի մասնակցում: Ենթադրվում է, որ նա իր տեսակետը բավական ուշ կհայտնի` հերթական միջոցառման գաղափարի հասունացումից հետո: