ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԻՑ ԳՈՀ ՉԵՆ


Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, ինչպես գիտենք, հայտարարել է, որ միանում է ՀԱԿ-ին: Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, ՀԱԿ-ի վերնախավն այնքան էլ գոհ չէ Կարապետիչի այս կողմնորոշման համար, պատճառաբանելով, որ նա այլևս իր թիկունքին չունի ընտրազանգված, չունի նաև լրատվամիջոց, որը կարելի էր օգտագործել քարոզչության համար: Մնում է միայն հաշվել Տիգրան Կարապետյանի ֆինանսները, որպեսզի ՀԱԿ-ի առաջնորդները վերջնական որոշում կայացնեն: Իսկ ահա «Ժառանգությունում» էլ կարծում են, թե Կարապետիչն իր այս որոշումը կայացրել է իշխանությունների թելադրանքով` ընդդիմադիրների շարքերում ռումբ դառնալու համար: Կարապետիչին, սակայն, այս բնորոշումը շատ է վիրավորել, որովհետև նա իրեն ռումբ չի համարում: