ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏՆ Է


Ինչպես տեղեկացնում են մեր իրազեկ աղբյուրները, Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, ով օրերս կմասնակցի դատական գործընթացներին, պահանջել է դատալսումները սկսել միայն այն ժամանակ, երբ քրեական գործ կհարուցվի նաև նախկին մարզպետ ու ներկա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ: Հովակիմյանը վստահ է, որ Ալիկ Սարգսյանի թելադրանքով հալածանքներ են սկսվել իր ընտանիքի անդամների դեմ, ինչի ապացույցներից մեկն էլ այն է, որ այժմ դատարանի առջև է կանգնած նաև իր որդին: Նախկին մարզպետը համոզված է, որ Ալիկ Սարգսյանը հրահանգելով իր դեմ քրեական գործ հարուցել` ցանկանում է այսպես վրեժխնդիր լինել այն բանի համար, որ ինքը հայտարարել է Սարգսյանի կողմից իրականացված որոշ ապօրինի սեփականաշնորհումների մասին... Իսկ դատարանում էլ, ասում են` արդեն ներքին պայմանավորվածություն կա` Վարդգես Հովակիմյանի դեմ կիրառել այնպիսի պատիժ, որի նկատմամբ հնարավոր լինի համաներում կիրառել...