Ամենատարեց «ջահել հայրիկը» 


 

Նրա առաջնեկը լույս աշխարհ էր եկել 2010-ին, երբ երջանիկ հայրիկը 94 տարեկան էր: Հիմա Ռամաջիտ Ռագհավան 96 տարեկան է և հայրացել է 2-րդ անգամ: Իր 52-ամյա կնոջը` Շակունթալա Դևիին նա հանդիպել է 86 տարեկանում: Սիրել են իրար և ամուսնացել` երեխաներ ունենալու վճռականությամբ: Եվ ժամանակն էլ ցույց տվեց, որ տարիքը չի խանգարել` ժառանգներ ծնել:

Իր երկարակեցությունն ու տղամարդկային կենսունակությունը Ռամիջիտը բացատրում է առողջ ապրելակերպով: Նա արթնանում է առավոտյան ժամը 5-ին, քնում է երեկոյան ժամը 8-ին: Օրերով աշխատում է դաշտում և օրական խմում է առնվազն 2 լիտր կովի թարմ կաթ: