Սպանության սպառնալիքներ և հայհոյանք` «Սկայպ»-ով 


 

Գիտատեխնիկական առաջընթացի ամենաակնառու և բառացիորեն տեսանելի նվաճումներից մեկն է վայրկյանների ընթացքում հազարավոր կիլոմետրեր, օվկիանոսներ և աշխարհամասեր «կտրող-անցնող» և հեռու ապրող հարազատներին միմյանց կապող «Սկայպ» համակարգը: Եվ թվում էր, թե հրաշագործ այդ կապը կարոտած մարդկանց միայն ուրախության պահեր է պարգևելու, մինչդեռ...

Վերջերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Երևան քաղաքի մի բնակչուհի` հայտնելով, որ նախկին ամուսինը` 1976 թ. ծնված Տիգրան Պ.-ն, ով ներկա-յումս բնակվում է ԱՄՆ-ում, բազմիցս զանգահարում է իր հեռախոսահամարին և «Սկայպ» համակարգին, տալիս սեռական բնույթի հայհոյանքներ` սպառնալով 3 օրվա ընթացքում ժամանել Երևան և սպանել իրեն:

Կինը ոստիկաններին է ներկայացրել նաև «Սկայպ» համակարգի միջոցով իրենց խոսակցության ձայնագրությունը:

Փաստի առնչությամբ կատարվում է հետաքննություն: