Կալանավորը փորձել է ինքնասպանություն գործել 


 

Օրերս ոստիկանության Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի մի ծառայող զեկուցագիր է ներկայացրել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 1984 թ. ծնված Ջանիկ Գուլամիրյանը բանտախցում փորձել է ինքնասպանություն գործել` սրբիչով կախվելու միջոցով, որը, սակայն, կանխվել է իր կողմից:

Գուլամիրյանը կալանավորվել էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով. այսինքն` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Ինքնասպանություն գործելու շարժառիթներն ու հանգամանքները պարզվում են: