Մարսյան գտածո 


 

ՆԱՍԱ-ի մասնագետները շարունակում են ամենայն ջանադրությամբ ու զարմանքով հետազոտել Մարսի բնապատկերի լուսանկարների հերթական խմբաքանակը, որը տեսագրել է Curiosity սարքը:

Մարսագնացն այս անգամ «նայել է» իր «ոտքերի տակ»: Այստեղ մեզ շատ ծանոթ, սովորական ավազ է` ինչպես լողափին: Իսկ երբ մեծացրել են պատկերը, ծագել է պատասխան չունեցող նոր հարց. Մարսի վրա որտեղի՞ց կամ ինչպե՞ս կարող էր հայտնվել պոլիէթիլենային տոպրակի մաս հիշեցնող առարկան: Ճիշտ այնպես, ինչպես հանրային լողափին հանգստացողները կարող էին անփութորեն ավազների մեջ տոպրակ թողնել: Հետազոտողների համար դա տարակուսելու նոր առիթ էր, իսկ սենսացիաների սիրահարները շտապել են պնդել, որ այդ մոլորակում կյանք կա և այլմոլորակային քաղաքակրթության հետքեր: ՆԱՍԱ-ում, թերևս ավելի իրատեսական ենթադրություն է հնչել. թափանցիկ պոլիէթիլենի պատառիկ հիշեցնող գտածոն գուցեև նկարահանող սարքի վայրէջքի ժամանակ դրանից պոկված փաթեթի մասնիկ լինի (տեղեկացրել է Vesti.Ru-ն): Սա ևս ենթադրություն է` նույնքան կասկածելի, որքան մարսյան քաղաքակրթության գոյությունը: