Լրատվական «կատակ»


Անցյալ հինգշաբթի Նյու Յորքի New York Tims-ը անհավանական մի լուր է տպագրել` իսկապես ցնցող վերնագրով. «Սենսացիա°: ԱՄՆ-ը լքում է Բաղդադը: Իրաքում պատերազմն ավարտվել է: Նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը պաշտոնապես ներողություն է խնդրել` Սադամ Հուսեյնին զրպարտելու համար և խոստովանել է, որ Իրաքը զանգվածային ախտահարման զենք չունի: Ամերիկյան նախագահ Ջորջ Բուշը դատի է տրվել»: Փոքր-ինչ ավելի ուշ պարզվել է, որ դա կեղծիք է: Թերթի հատուկ թողարկման իսկական պատճենը և նույն կեղծիքով թերթի կայքի կրկնօրինակը ստեղծել էր The Yes Men ազատական կազմակերպությունը: Թերթի «Հատուկ թողարկումը» (ինչպես նշված է եղել թերթի վերնագրի տակ), «տպագրվել» է… 2009 թ. հուլիսի 4-ին` Ամերիկայի անկախության օրը` տեղեկացրել է «նւՏ ԾՏրՍՉօ»-ն: The Yes Men-ի այս արարքն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել Միացյալ Նահանգներում: Թե ինչ հետևանքներ կունենա նման հումորը հեղինակների համար` դժվար է ասել: Բայց ստացվել է այնպես, որ ամերիկացիները ներողություն են խնդրել Իրաքից: