Մեր կամերայինի նախակարապետը


Երբ 1962¬ին 18 համախոհներով Սայաթ¬Նովայի երաժշտական դպրոցի նկուղային հարկում Հայաստանի կամերային նվագախմբի կազմավորմանն էր ձեռնարկել, ամենևին հույս չուներ, որ շուտով այն լուրջ հայտով կներկայանա արվեստասեր հանրությանը և պետականի կարգավիճակ կստանա£ Այսօր, ծննդյան 75¬րդ տարեդարձը նշանավորող միջոցառումների շարքով, երախտագետ սերունդները պետական ներկայացուցչական մակարդակով արժեքավորում են Հայաստանում կամերային երաժշտության կատարման և ուրույն հմայքի տարածման գործում Զարեհ Սահակյանի հիմնարար ներդրումը£ Հուշատախտակ են տեղադրում Բաղրամյան փողոցի շենքի պատին` ճանաչելի դարձնելու համար նրա անունն ու գործը նորեկ հարևաններին ու մնացած բոլորիս£ 1990¬ից անունը կրող Աբովյանի միակ երաժշտական դպրոցում հաշվետու համերգով նրա ավանդներին հավատարմությունն են հավաստում մոտ 400 ներկա սաներն ու 60 մանկավարժները£ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոբելյանական համերգով հանդես է գալիս հիմնադրած նվագախումբը` Արամ Ղարաբեկյանի գեղարվեստական ղեկավարությամբ£ Եվ բոլոր առիթները, նրբանկատ նպատակասլացությամբ, անիրազեկ նորերին Զարեհ Սահակյանի գործունեությունը պատշաճ ներկայացնելուն ու կարևորելուն են ծառայեցվում£ Հստակվում է արվեստի վաստակավոր գործիչ, Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր (1960), ՀԼԿԵՄ մրցանակակիր (1970), Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (կամերային անսամբլ, կվարտետի դասարան) Զարեհ Սահակյանի անցած ստեղծագործական բեղուն ճանապարհի հիմնական բովանդակությունը£ Ծնվելով Դոնի Ռոստովում` երաժշտաճանաչության առաջին դասերը քաղել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, Դումբաևի դասարանում£ 1952-54¬ին սովորել է Երևանի կոնսերվատորիայում, ապա ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան որպես ջութակահար, ալտահար£ Վերջին կուրսում զուգահեռ աշխատելով Մոսկվայի կամերային նվագախմբում` մտահղանում է Հայաստանում դրա համարժեքը ստեղծելու գաղափարը£ Վերադառնալով Երևան` բուռն գործունեություն է ծավալում միաժամանակ մի քանի ուղղություններով£ 1960-63 թթ.` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար¬կոնցերտմայստեր, 1962-75 թթ.` հիմնադրած կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը լինելով` դասավանդում է ԵՊԿ¬ում, 1975-77 թթ.` Կահիրեի կոնսերվատո րիայում£ 1982¬ին ավարտում է ԵՊԿ¬ն որպես դիրիժոր (Յու. Դավթյանի դասարան)£ Հընթացս ձեռնարկում է կամերային երաժշտության ազգային երկացանկի մշակմանը£ Առանձնակի տպավորվել է ունկնդիրների հիշողության մեջ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի պատվերով հայկական պատարագի Սահակյանի իրագործած գործիքավորումն ու տաղանդավոր կատարումը£ Իր նվիրական երազանքի` Հայաստանում կամերային նվագախումբ ստեղծելու, բարեհաջող կենսագործմամբ մեծապես խթանեց ազգային կատարողական արվեստի առաջընթացը` մնայուն հետագիծ թողնելով հայ երաժշտարվեստի պատմության մեջ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ