«Ռուս-ամերիկյան հարաբերությունները` աշխարհաքաղաքական գործոն»


Եվրամիության և Ռուսաստանի գործարարների հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ՌԴ նախագահից հետաքրքրվել են նաև. - Բարաք Օբաման, ինչպես և Դուք, գերխելացի և կրթված իրավաբաններ եք: Ինչպե՞ս են կառուցվելու ձեր հարաբերությունները: Հաճոյախոսության համար Դմիտրի Մեդվեդևը շնորհակալություն է հայտնել և տեղեկացրել, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան նոր նախագահի հետ` շնորհավորելով նրան: - Ռուս-ամերիկյան հարաբերությունները գլոբալ քաղաքականության գործոն են: Ինձ շատ ուրախացրեց, որ նոր նախագահը դրան նույն կերպ է վերաբերվում,- հավելել է Մեդվեդևը:- Ես պատրաստ եմ ամենատարբեր ձևաչափերում հարցի քննարկմանը: Օբամայի հետ մենք պայմանավորվել ենք մոտ ապագայում հանդիպելու մասին: