Հայտարարություն


Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ստորագրեցին հռչակագիր, որով պարտավորություններ ստանձնեցին` շարունակել ուղիղ երկխոսությունը Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Հռչակագիրը 1994թ. զինադադարից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ ստորագրած առաջին փաստաթուղթն է, որը միջնորդավորված փորձ է` Արցախ-ԼՂՀ հիմնախնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով: Հայաստանում տեսակետներ կան, թե սա եզակի փաստաթուղթ է, որում ոչ մի տողով նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Եվ կարեւորվում է, որ երկու երկրների նախագահները համաձայնել են առաջնորդվել միջազգային օրենքներով, առանց պատերազմի վերսկսման: Իսկ Ադրբեջանում հատկապես կարեւորում են, որ Արցախ-ԼՂՀ-ն այս անգամ էլ դուրս մնաց բանակցություններին մասնակցելուց: Մենք կարծում ենք, որ ադրբեջանական կողմի ոգեւորությունն առավել շոշափելի է, քանզի Ստեփանակերտի հերթական դուրս մղումը բանակցություններից թույլ է տալիս շարունակել պարտադրանքները Հայաստանի նկատմամբ: Իսկ հռչակագրի ձեւակերպումները այլ առկա փաստաթղթերի բովանդակության հերթական կրկնություններն են պարզապես: Նման կարծիք է հայտնել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով, թե Մոսկվան մեկ անգամ եւս ցույց տվեց, որ այդ խմբում առաջնորդը, քաշող ուժը եւ տարածաշրջանում ամենամեծ հնարավորություն ունեցողը ինքն է: Ուստի` կարիք չկա, որ եւ° Հայաստանում եւ° Ադրբեջանում վերլուծաբան ները դարակազմիկ տողեր վերծանեն: Այս համապատկերում հասկանալի է նաեւ ՀՀ նախագահի այցը Փարիզ, որտեղ նա կփորձի Ֆրանսիայի նախագահի հետ համՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիկոլյա Սարկոզիին` Հայաստանին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար, ինչը կարծես փորձ է ռուսաստանյան ԱՊՀ-ին համադրել ֆրանսիական «ԱՊՀ»-ն: Հասկանալի է նաեւ նոյեմբերի 4-ին ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեւանյան հանդիպումը ԱՄՆ դեսպանի` Մարի Յովանովիչի հետ, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական, ինչպես նաեւ` Արցախ-ԼՂՀ-ի խնդրի կարգավորման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, որը կկանխորոշի նաեւ ընդդիմության հետագա քաղաքականությունը: Արցախ-ԼՂՀ-ի խնդիրը հնարավոր նոր զարգացումների կարող է հանդիպել նաեւ ԱՄՆ նորընտիր նախագահ` դեմոկրատ Բարաք Օբամայի տված հայանպաստ խոստումների ու նախաձեռնությունների իրականացումից կախված: Ուստի` Հայ Արիական Միաբանությունը ՀՀ նախագահին կոչ է անում` կամ ճանաչել Արցախ-ԼՂՀ-ի Հայաստանին վերամիավորվելու նախկինում ընդունած երկկողմանի պետական որոշումները եւ վերամիավորված Հայաստանի Հանրապետությամբ շարունակել բանակցությունները, կամ` դուրս գալ բանակցային գործընթացից` այդ խնդիրը հանձնելով արցախյան իշխանություններին: Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ