ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի աշխատանքային այցը Ուրուգվայ


Ս.թ. նոյեմբերի 13-14-ը այցելել է Մոնտեվիդեո կատարած այցի ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա խորացմանն ուղղված մանրակրկիտ քննարկումներ է անցկացրել ուրուգվահայ համայնքային կազմակեր պությունների հետ, եղել համայնքային կառույցներում, այդ թվում` Սրբ. Ներսես Շնորհալի եկեղեցի, հայկական ծերանոց, Ներսիսյան եւ Նուբարյան վարժարաններ, ծաղիկներ դրել Արմենիա հրապարակի վրա գտնվող հուշարձանին: Սփյուռքի նախարարին եւ Հայաստանի դեսպանին ընդունել են Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ Ռոդոլֆո Նին Նովոան, արտաքին գործերի նախարար Գոնսալո Ֆերնանդեսը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորվել ուրուգվահայության դերակատարությունը երկու երկրների բարեկամության ու համագործակցության զարգացման գործում: Ուրուգվայի Սպորտի եւ զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանի հետ շահագրգիռ քննարկումներ են անցկացվել հայաստանցի եւ ուրուգվայցի երիտասարդների փոխայցելությունների համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ: