Ուռուցքի փոխարեն` սրբիչ 


Վիրահատելով հիվանդին, ճապոնացի բժիշկները նրա մարմնում ուռուցքի փոխարեն վիրաբուժական սրբիչ են հայտնաբերել, որը 49-ամյա տղամարդու որովայնա խոռոչում մնացել էր 25 տարի (տեղեկացրել է Fox News-ը):

Սրբիչը մոռացել էին վիրաբույժները` ստամոքսախոցը հեռացնելիս: Ու ամբողջ քառորդ դար այն զգացնել չէր տվել իր գոյությունը: Մայիսի վերջին տղամարդը ցավեր է զգացել որովայնի շրջանում և դիմել է Ասախիի հիվանդանոց: Հետազոտությունները 8 սանտիմետրանոց գոյացություն են հայտնաբերել, ինչը ենթադրվել է ուռուցք, և տղամարդուն ուղարկել են վիրահատարան:

Դժվար է ասել, հիվանդն ուրախացե՞լ է, որ ուռուցք չունի, թե՞ զայրացել է նախորդ վիրահատողների անփութության համար: Իսկ Ասախիի հիվանդանոցի ներկայացուցիչը նկարագրել է, որ 25 տարի մարդու որովայնում «բնակված» սրբիչը եղել է կապտա-կանաչավուն, ու դժվար է ասել, թե ինչ գույն է ունեցել դրանից առաջ:

Վիրահատված տղամարդը չի պատրաստվում դատարան դիմել, բայց նրա հանդեպ մեղանչած հիվանդանոցում քննարկում են նրան փոխհատուցելու խնդիրը: Իհարկե, բժիշկներն անձամբ այցելել ու ներողություն են խնդրել տուժողից (գրել է ΗedΘortΖl.ru-ն):