Ինչպես են ծերանում կենդանակերպի նշանները 


Պարզվում է, որ աստղերը գուշակում են ոչ միայն այս կամ այն կենդանակերպի «հովանավորյալների» օրվա ընթացքը, սիրային գործերն ու ֆինանսական վիճակը, այլև նրանց ծերացող ապագան:

Յուրաքանչյուրը ծերանում է յուրովի: Ժառանգականությունը, կենսակերպը, հոգեկան վիճակը... այս ամենը ազդում են ծերացման արագության վրա: Ասում են` կենդանակերպային պատկանելությունը նույնպես իր ազդեցությունն է թողնում: PΖssion.ru-ն ներկայացրել է, թե ինչպիսի ծերություն են «նախատեսում» աստղերը` Կենդանակերպի նշանների համար:

Հիշեցնենք, որ «մաքուր» նշաններ են համարվում բոլոր ամիսների 1-ից 18-ը ծնվածները: Իսկ մյուս ամսաթվերին ծնվածների վրա մասնակի ազդեցություն է ունենում նաև նախորդող կամ հաջորդող կենդանակերպը:

 


 ԽՈՅԵՐ (21.03 _ 20.04). Քանի դեռ նրանք զբաղված են` աշխատում են, նոր բարձունքներ գրավում, դժվար իրագործվող նպատակներ հետապնդում` ծերությունը չի շտապում թակել նրանց դուռը: Իհարկե, չեն բացառվում տարիքային հիվանդությունները, սակայն այս նշանի տակ ծնվածներն ամեն կերպ փորձում են դրանց ուշադրություն չդարձնել` շարունակելով իրենց ակտիվ գործունեությունը և հնարավորինս բավականություն ստանալ կյանքից:

Կենսաթոշակի անցնելով` Խոյերը ձգտում են հագեցած կյանք վարել և անում են այն, ինչի համար ժամանակ չեն ունեցել երիտասարդ տարիներին. ճամփորդում են, նոր հոբբիներ ձեռք բերում: Ոմանք նույնիսկ նոր կրթություն են ստանում (նոր մասնագիտություն են ձեռք բերում), իսկ ոմանց կյանքի նպատակը թոռներն են դառնում. չէ՞ որ դա ևս տանն անիմաստ չնստելու միջոց է:


ՑՈՒԼԵՐ (21.04 - 20.05). Կամակորությունն ու անզիջողականությունը տարիքի հետ Ցուլերին մոլագարության են հասցնում: Այս նշանի ներկայացուցիչները «հեղինակավոր» տարեցներ են դառնում, ովքեր «վերամշակում» են իրենց հարազատներին, խանութների վաճառողներին, բժիշկներին ու հարևաններին, եթե վերջիններս իրենց «ճիշտ» չեն պահում: Անօգուտ է Ցուլերի հետ վիճելը, եթե նույնիսկ կամենում եք նրանց օգտին ինչ-որ բան անել:

Տարիների հետ նրանք գիրանում են, որովհետև չեն ուզում հրաժարվել համեղ ուտելիքից: Միայն Ցուլերն են, որ ծերության հասակում կարող են միայն իրենց համար բազմատեսակ, աշխատատար ուտեստներ պատրաստել:


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (21.05-21.06)-ի ծերացման ընթացքը մեծապես պայմանավորված է նրանց առողջական վիճակով: Եթե իրենց բուռն երիտասարդությունից բացասական հետևանքներ չեն մնացել, ապա նրանք մինչև խորը ծերություն անվերջ նպատակներ են դնելու իրենց առջև ու եռանդուն կերպով հասնելու են դրանց: Թարմ երևալու ձգտումը նրանց կյանքի իմաստն է: Այնպես որ, Երկվորյակները կամ աշխատում են մինչև վերջին պահը, կամ զբաղվում են կիրառական արվեստով:


Բայց եթե այս նշանի ներկայացուցիչները հիվանդություններ են ձեռք բերում` դառնում են չափազանց զգուշավոր, անվերջ բուժման մեթոդներ են ընտրում, կորցնում են կենսունակությունը. կարծես փորձում են «ձգել» հնարավորինս երկար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ (22.06 _ 26.07). Որպես կանոն` ծերության հասակին նրանք մոտենում են նյութական որոշակի պաշարով, ինչը թույլ է տալիս պաշտպանված զգալ, չնայած իրենց կուտակածն այնքան էլ հաճույքով չեն ծախսում: Բացառություն են թոռները, որոնց համար Խեցգետինները ոչինչ չեն խնայում. նրանց շրջապատում նրանք իրենց երջանիկ ու առողջ են զգում:

Խեցգետինները սովորաբար շատ ներդաշնակ են ծերանում. սեր ու հարգանք են տածում մերձավորների հանդեպ` նրանց հոգու ջերմություն տալով, սեփական փորձը փոխանցելով: Հաճախ նրանց ուսերին է ընտանիքի հոգսը, ինչը Խեցգետիններին մեծ բավականություն է պատճառում:


ԱՌՅՈՒԾՆԵՐ (23.07 - 22.08)-ի ծերացման ընթացքը կախված է նրանից, թե որ տարիքում են նրանք հասունացել: Եթե նրանց հաջողվել է «երկարաձգել» նախ մանկությունը, ապա` պատանեկությունը, ուրեմն երկար ժամանակ կմնան ամուր և ավյունով լեցուն: Բայց եթե պատանության տարիներին պատասխանատվության մեծ բեռ են կրում` ծերությունը շատ վաղ է այցելում նրանց:


Բոլոր դեպքերում այս կենդանակերպի ներկայացուցիչները տարիքի հետ ավելի ու ավելի շատ են հարգանք ու խոնարհում պահանջում շրջապատողներից: Այն էլ` առանց փոխադարձության: Նրանք հաճույքով հարազատներին օգնում են ֆինանսապես, նվերներ են մատուցում: Կարևոր է, որ նրանք իրենց պիտանի ու ցանկալի զգան. այդ դեպքում ծերությունը երջանիկ է դառնում:

ԿՈՒՅՍԵՐ (23.08 _ 22.09)-ին այնքան է վախեցնում ծերությունը, որ նրանք երիտասարդ տարիքից հոգում են, որպեսզի այն հնարավորինս ուշ թակի իրենց դուռը: Խնամում են իրենց մարմինը, պարբերաբար բուժզննություն անցնում, վերահսկում են քաշը: Այդ ամենը նպաստում է եթե ոչ երկարակեցությանը, ապա գոնե երկար ու ակտիվ գոյությանը:

Կույսերի բնավորությունը, սակայն, տարիքի հետ ավելի վատանում է. խորանում է բոլորին ու ամեն ինչ դատափետելու մարմաջը, ի հայտ է գալիս կռվասիրություն, մաքրության հանդեպ սերը վերափոխվում է աղտոտության, աղբի նկատմամբ վախի` ռիպոֆոբիա: Շրջապատի մարդկանց համար շատ դժվար է այսպիսի տարեցների կողքին, փոխարենը նրանք իրենց լավ են զգում թե´ միայնակ, թե´ մարդկանց հետ:


ԿՇԵՌՔՆԵՐ (23.09 - 22.10)-ի համար տարիքի ցուցիչը արտաքին հմայքի խամրումն է. այդ պատճառով նրանք ջանում են` հնարավորինս երկար մնալ «պատանի»: Եթե դիմահարդար քսուքները, դիմակները ցանկալի արդյունք չեն տալիս, այս կենդանակերպի ներկայացուցիչները պատրաստ են պլաստիկ վիրահատության: Ընդ որում` խոսքը միայն կին-Կշեռքների մասին չէ: Տղամարդիկ պակաս մտահոգ չեն` երիտասարդ մնալու. հատկապես նրանք, ովքեր հանրային գործունեություն են ծավալում: Ահա թե ինչու Կշեռքների շրջանում շատ են գեղեցկատես տարեցները: Ի դեպ, նրանց մտավոր ներուժը նույնպես նախանձելի է` եթե իհարկե «շարքից» դուրս չեն թռչում մինչև 50 տարեկանը:


ԿԱՐԻՃՆԵՐ (23.10 - 21.11)-ը հաճախ մռայլ ծերեր են դառնում` հակված աշխարհն ու երևույթները տեսնել սև գույնով: Հարազատներին ու ծանոթներին նրանք վախեցնում են մշուշոտ, դաժան կանխատեսումներով, ամեն ինչում տեսնում են բացասականը և չեն կարողանում ուրախանալ կյանքով: Այս կենդանակերպի ներկայացուցիչները մանրախնդիր են իրենց հանդեպ բարյացակամների հետ և գտնում են, որ բոլորն իրենց ինչ-որ բանում պարտական են:


Ի դեպ, Կարիճների մեկ այլ տեսակ էլ կա: Նրանք, ովքեր ջահել տարիներին իրենց սեքսուալ են համարել և սեռական ակտիվ կյանք են վարել, շարունակում են նման կապեր որոնել` գումարներ չխնայելով: Սակայն դա նույնպես նրանց չի շեղում իրենց կարևոր «զբաղմունքից»` «մթագնել շրջապատողների կյանքը»:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ (22.11 - 21.12). Նրանք գիտակցաբար չեն ցանկանում մտածել մոտեցող կամ արդեն վերահաս ծերության մասին և դրանից թաքնվում են հագուստի երիտասարդական ոճով, նորաձև զարդերով ու երիտասարդների հետ շփվելով: Եվ եթե ջահել տարիներին զբաղվել են սպորտով ու ճիշտ կենսակերպ վարել, ապա լիովին հաջողվում է երկար մնալ տարիքից «դուրս»: Սակայն եթե նրանք փոքր-ինչ անբարոյական կյանք են ապրել, ապա ջահել երևալու փորձերը նրանց ծիծաղելի տեսք են տալիս: Այս տեսակի Աղեղնավորների չար լեզուն նրանցից վանում է, նույնիսկ վանում է այն մարդկանց, ովքեր երկար տարիներ համարվել են նրանց հավատարիմ ու նվիրված բարեկամները:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ (22.12 - 19.01). Ծերությունը դիմավորում են առանց ծանր ապրումների: Իրենց կյանքի այս հատվածում նրանք սկսում են իսկապես վայելել կյանքը. մանկության, պատանեկության և հասուն տարիքում այդ վայելքի համար պարզապես ժամանակ չեն գտել: Մշտապես ու առանց շեղվելու նրանք ձգտել են դեպի նպատակակետ, և հաճույքների համար ժամանակը չի բավարարել: Այնպես որ, ծերության հասակում փորձում են ինչ-որ կերպ վերականգնել բաց թողածը: Նոր հրապուրանքներ ու նոր ընկերներ գտնում, երեկույթների ու ցերեկույթների մասնակցում, նույնիսկ սիրավեպեր ունենում: Ահա թե ինչու «մայրամուտը» նրանց համար յուրատեսակ «արշալույս» է դառնում, երբ բոլոր նպատակներն իրագործված են և կարելի է պարզապես ապրել հաճույքով:


ՋՐՀՈՍՆԵՐ (20.01 - 18.02). Շատ դյուրազգաց են ընդունում տարիքը և ջանում են իմաստավորել ամեն օրը, խնամքով հոգում են իրենց արտաքինի մասին, սիրում են գեղեցիկ հագուստ և թանկարժեք զարդեր, սիրում են ճամփորդել և հաղորդակցվել մարդկանց հետ: Տարիքը ոչինչ չի փոխում նրանց մեջ, միայն թե ավելի լարված են դառնում:

Որքան մեծանում են Ջրհոսները, այնքան ավելի ծարավի են կյանքին, ինչն էլ օգնում է` մինչև վերջին պահը պահպանել կորովը: Եթե երիտասարդ տարիներին ձգտում են պահպանել լավ համբավը և անհանգստանում են, թե իրենց արարքներն ինչպես կընդունվեն շրջապատի կողմից, ապա ծերության հասակում «արձակում են սանձերը», ինչը, որպես կանոն` նրանց օգտին է:


ՁԿՆԵՐ (19.02 - 20.03)-ը գեղեցիկ են ծերանում` եթե նույնիսկ երիտասարդ տարիներին աչքի չեն ընկել հմայքով: Խնդիրը ոչ թե արտաքինն է, այլ տարիքի հետ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մեջ ներքին ինչ-որ լույս է ծագում, ինչը նրանց ավելի հրապուրիչ է դարձնում: Բացի այդ, նրանք ջանում են չձանձրացնել շրջապատողներին: Քանի դեռ ուժերը ներում են` Ձկներն ամեն ինչ կանեն ինքնուրույն` օգնություն չխնդրելով ու նույնիսկ կոպտորեն հրաժարվելով դրանից: Նրանց համար կարևոր է` բեռ չդառնալ ուրիշներին, իսկ նրանց բուն էությունը, որը ոչ միշտ է զգացվում երիտասարդ հասակում, թույլ է տալիս երկար ժամանակ մնալ ոտքի վրա ու «դեպի իրեն ձգել» ավելի քիչ կայուն հարազատներին, ընկերներին: