ԱՍՈՒՄ ԵՆ...


Շրջանառվող լուրերի համաձայն` իրենց պաշտոններին շուտով հրաժեշտ կտան ևս երկու մարզպետներ: Ագարա- կում տեղի ունեցած վերջին միջադեպից հետո նախագահականի համբերությունը սպառել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ում փոխարինողների թվում ամենահավանական թեկնածու է համարվում Խաչիկ Ասրյանը: Իր կալվածքներին հրաժեշտ կտա նաև Արարատի մարզպետը: Որպես Արարատի մարզպետի հավանական թեկնածուներ շրջանառվում է ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի և ՀՄԵԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի անունները: Եթե Սյունիքում պաշտոնափոխությունը կանցնի առանց ցնցումների, ապա Արարատում դա այդպես չի լինի, որովհետև երկու թեկնածուներն էլ ունեն հզոր հովանավորներ: Եթե Ջոնիկ Աբրահամյանին աջակցում է Հովիկ Աբրահամյանը, ապա Անդրանիկ Նիկողոսյանը համարվում է ՀՀ նախագահի մերձավոր շրջապատի մարդ: Առաջիկա շաբաթն այս առումով շատ հարցերի վրա լույս կսփռի: