Տղամարդիկ ընտրել են 2010ի գեղեցկուհուն


Տղամարդկանց երազանքն իրենցից 15-20 տարով ջահել խարտյաշ գեղեցկուհինե՞րն են: Պարզվում է` ոչ: Համենայն դեպս, առանց քվեարկության ուժեղ սեռի ներկայացուցիչները 2010 թվականի ամենագեղեցիկ ու սեքսուալ կին են ճանաչել 44-ամյա թխահեր արտիստուհի Հալլի Բերիին: Չնայած տարիքին, նա հրաշալի տեսք ունի և 2 տարեկան դստեր մայր է: Վերջերս նա վերադարձել է իր ջահել տարիների նորաձևությանը. մազերի շատ կարճ կտրվածք, որով նա առանձնանում էր 15 տարի առաջ: Նրա երկրպագուները զարմանքով հայտնաբերել են, որ Հալլին ոնց որ թե գիտե հավերժ երիտասարդ մնալու գաղտնիքը. գեղուհին բացարձակապես չի փոխվում: Վարկանիշային ցանկի 2րդ տեղում ևս մեկ շքեղատես թխահերուհի է. 2 երեխաների մայր, արտիստուհի Մոնիկա Բելուչին: Ի դեպ, նրա կրտսեր զավակն ընդամենը մի քանի ամսական է: 3րդ հորիզոնականում երջանիկ մայր, 37-ամյա Քեյթ Բեկինսեյլն է: Շագանակավարս կրքոտ Ջեսիկա Ալբան առաջին հնգյակի ամենաերիտասարդ ընտրյալն է. նա 30 տարեկան է: Կայքի խմբագիրները տղամարդկանց այս ընտրությունը բացատրել են հետևյալ կերպ. - Տարիքի հետ կանայք ավելի կրքագրգիռ են դառնում: