ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


«Կեղտոտ» քաղաքականությունը մի խառնեք մաքուր բնությանը Բուսաբանները բողոքի նամակով դիմել են Տիգրան և Արամ Կարապետյաններին` խորհուրդ տալով «զբաղվել» ոչ թե բույսերի ցողունի և արմատի միջև տեղ որոնելով, այլ իրենց գործով, որն այս պահին քաղաքականությունն է: ՄԱԿ-ը «Ափի մեջ» Դժվար է ասել, թե ինչպես պետք է ՄԱԿ-ը կազմակերպեր իր քարոզարշավը և ընտրեր դիպուկ կարգախոսներ, եթե Պարույր Սևակը գրած չլիներ «Մարդը ափի մեջ» հայտնի բանաստեղծությունների շարքը: Ի սեր Աստծո, ՕԵԿ-ին իշխանության վերադարձրեք Մեկնարկված քարոզարշավի շրջանակներում ՕԵԿ ղեկավարները հիմա էլ պնդում են, թե վերջերս Հայաստանում ավելացել են հոգեկան հիվանդությունները: Մեր կողմից հավելենք, որ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո կտրուկ ավելացել են ոչ միայն հոգեկան, այլև իշիասով, ռադիկուլիտով, ռևմատիզմով, հեմորոյով, ցիստիտով տառապող հիվանդների թիվը: Այնպես որ, իշխանությունից դուրս գալով, ՕԵԿ-ը ժողովրդի հերն անիծեց: Բա կարելի՞ էր դրսևորել այդպիսի դաժանություն: «Տրաքելու» ենթակա կարգախոսներ Իմիջմեյքերները խորհուրդ են տվել Դաշնակցությանը` իրենց կարգախոսները չգրել փուչիկների վրա, քանի որ դրանք պարտադիր պայթելու «գեշ խասիաթ» ունեն: Իսկ դա կարող է ընկալվել խիստ խորհրդանշական իմաստով: Հմայակ Հովհաննիսյանի կարգախոսը «Արդարություն» չկա, «Ազգային միաբանությունը» միֆ է, կեցցե «Դաշինքը»: Ընդդիմությունը ՀՅ Դաշնակցությանը - Ասա ովքեր են քո «հին ընկերները», կասեմ թե քանի տոկոս ունես դու: Նույնիսկ Հոլիվուդը «գայթակղվեց» Ասում են` հոլիվուդյան կինոմատոգրաֆիստների մի խումբ է ժամանել Հայաստան` հրաձգությունների, հրկիզումների, պայթեցումների փաստավավերագրական հարուստ նյութով գեղարվեստական մարտաֆիլմ նկարահանելու համար: Փարաքյարը «չփակվեց», բայց ցնցվեց Չար լեզուների պնդմամբ` Փարաքյարի երկրաշարժը «կազմակերպել» էր Արամ Կարապետյանը: Հաջորդ` ավելի ուժգին` նախընտրական թեժացումների երկրաշարժը ոչ թե հինգ բալ է լինելու, այլ` ավելի ցնցող:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ