«ՏԱՐՕՐԻՆԱԿ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


 

Իսկապես, Հայաստանում բավական տարօրինակ ընտրություններ են ուրվագծվում: Իսկ այս տարօրինակությունների հիմքում առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգության» պահվածքն է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` հանդիպում է տեղի ունեցել Հովհաննիսյանի և երկրի նախագահի միջև, ով գլխավորում է Հանրապետականի ընտրարշավը: Թվում է, թե զարմանալու բան չկա, երբ հանդիպում են իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, սակայն ողջ խնդիրն այն է, որ այս հանդիպումից հետո հանկարծ «Ժառանգությունը» սկսել է «շփոթել» իր պաստառներն ու երբեմն իր քարզչությունն անց է կացնում ՀՀԿ-ի պաստառների ներքո: Այսպես տեղի ունեցավ նաև Սիսիանում, ուր, զարմանալի զուգադիպությամբ, «Ժառանգության» քարոզչական հանրահավաքը տեղի ունեցավ Հանրապետականից անմիջապես հետո, ու Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ելույթ ունեցավ ՀՀԿ պաստառների ֆոնին: