Դարձյալ ամուսնալուծություն երրորդ անգամ


Ավելի քան 4 տարի օրինական ամուսնությամբ համատեղ ապրած Քրիստինա Օրբակայտեն և Միխայիլ Զեմցովը որոշել են բաժանվել£ Ապահարզանի հայցը ներկայացրել է Զեմցովը£ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի հավաստմամբ` նա պահանջել է, որ Քրիստինան երեխաների հետ տեղափոխվի Ամերիկա, որտեղ ինքը սեփական բիզնես ունի£ Տեղափոխվելու թեմայով վեճերը տեղի են ունեցել աշնանը. ամուսինները մի քանի անգամ կռվել-հաշտվելուց հետո, մարտ ամսին բաժանվել են£ Օրբակայտեն մնացել է Տվերսկոյում գտնվող բնակարանում, իսկ Միխայիլը 2 շաբաթ ապրել է ընկերների մոտ£ Հետո նորից հանդիպել են` հարաբերությունները պարզելու. աղմկալի վեճից հետո վճռել են հեռանալ միմյանցից£ Ասում են` ընտանեկան բախումների լուրջ պատճառ է եղել նաև այս զույգի եկամուտների նշանակալի տարբերությունը£ Ամերիկայում սեփական բիզնես ունենալով հանդերձ, Զեմցովը մի քանի անգամ քիչ է վաստակում երգչուհուց. ամուսնու` ամսական 8-10 հազար դոլար եկամուտը պարզապես անհամեմատելի է տարվա 287 օրը հյուրախաղերով հանդես եկող Քրիստինայի վաստակածի հետ£ Ավելին, վերջինս ռուսական շոու¬բիզնեսի աստղերի շարքում առաջիններից է` ստացած եկամուտների չափով£ Քրիստինան ու Միխայիլը հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը և միմյանց չեն էլ մեղադրում. հավանաբար` նրանք հաշտ ու համերաշխ հրաժեշտ կտան իրար£