Գերմանացիները դեմ են


Գերմանացիների 57 %¬ը դեմ է արտահայտվել Հունաստանին բազմամիլիարդանոց օգնություն ցուցաբերելուն£ Սոցհարցումներին ի պատասխան` սնանկության եզրին գտնվող Հունաստանին այդ օգնությունը նրանք անվանել են «վատ որոշում»£ Հարցվածների միայն 33 %¬ն է կողմ արտահատվել£ Եվ, ինչպես նշել է Welt¬ը` սոցհարցման արդյունքները Եվրահանձնաժողովի դժգոհությունն են հարուցել£ Ապրիլի 12¬ին Եվրամիությունը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է 30 մլրդ եվրո վարկ հատկացնել Հունաստանին£ Այդ ծրագիրը քննադատվեց գերմանական փորձագետների կողմից. երկրի կենտրոնական բանկի ղեկավարը հաշվարկել էր, որ Հունաստանը դեֆոլտից փրկելու համար պահանջվող գումարաչափը կարող է կազմել 80 մլրդ. եվրո, ինչը բավական մեծ է£ Ի դեպ, Հունաստանին հատկացվելիք դրամագլխի 8,4 միլիարդը Գերմանիային հատկացվելիքից պետք է հանվի£ Այսուհանդերձ, կանցլեր Անգելա Մերկելն հայտարարել է, որ Հունաստանը կարող է հուսալ Գերմանիայի օգնությունը. սակայն այն պայմանով, եթե ճգնաժամը հաղթահարելու ու պետական պարտքը կրճատելու «հստակ և համոզիչ» ծրագիր ներկայացնի£ Մանկասպան բժիշկը Անցյալ շաբաթ Չինաստանում մահապատժի է ենթարկվել նախկին մի բժիշկ, ով մեղավոր է ճանաչվել 8 դպրոցականի սպանության մեջ (տեղակացրել է AFP¬ն)£ Մարտի վերջերին 41¬ամյա Չժեն Մինշենն, ընկերուհու հետ վիճելուց հետո, ներխուժել է Նանպին քաղաքի սկզբնական դպրոցի տարածքը£ Չնկատվելու համար նա միացել է ծնողների խմբին և հանկարծ խանչալը հանել ու նետվել է երեխաների վրա£ 6-12 տարեկան 8 երեխա սպանելուց և 5¬ին էլ լուրջ վերքեր հասցնելուց հետո միայն ներկաներին և պահակներին հաջողվել է բռնել նրան ու հանձնել քիչ հետո դեպքի վայր հասած ոստիկաններին£ Միջադեպից անմիջապես հետո լրատվամիջոցները շտապել են տեղեկացնել, թե իբր Չժենը տառապում է հոգեկան խանգարումներով£ Սակայն շատ չանցած նախկին բժիշկը խոստովանել է իր հանցանքը և ջանքեր է թափել, որպեսզի իր հանդեպ կայացված մահապատժի վճիռը փոխարինվի բանտային կալանքով£