ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Կառավարության առաջարկած «դեղատոմսը» - Գնաճը, իհարկե, շարունակվում է, ապրանքները թանկանում են, բայց ժողովրդական ասույթ է, չէ՞` «թանկից էժանը չկա»£ Ուրեմն հարմարվենք այս սկզբունքին£ Թե չէ` բան են գտել, բանի հետևից են ընկել Ասենք թե խորհրդարանը որոշում ընդունի, որ ստրիպտիզ¬պարուհիները պետք է «բկով», «բայկովի» վարտիքներ հագնեն, դրանով բարոյականության խնդիր կլուծվի՞£ Իսկ գուցե մեր երեսփոխանները մտածե՞ն հենց քաղաքի կենտրոնում սնկի պես բազմացող մարմնավաճառների և արվամոլների որջերը վերացնելու ուղղությամբ£ Ժողովրդի խոսք ու զրույցից Էկզոտիկ ազգ ենք, մեր նախկին նախագահներից մեկը «խաչակրաց արշավանք» ա գրում, մյուսը` Աֆրիկայի ջունգլիներում առյուծ ա խփում£ Ինչու չօգտագործել փակ սահմաններով ապրելու գլխավոր մասնագետին Ըստ երևույթին, ճիշտ ժամանակն է` Վարդան Օսկանյանին գործուղել Թուրքիա£ Նա հենց «տեղում», այդ երկրի իշխանությունների գլուխը կմտցնի, որ մենք դեռ հարյուր տարի էլ փակ սահմաններով կարող ենք ապրել ու զարգանալ£ Նրանց պորտը տեղը կդնի, որ իրենց շատ չերևակայեն£ Դաշնակցությունը մերժել է հանդիպել Չավուշօղլուի հետ ՀՅԴ ¬ Թուրքերի հետ բոլոր պարերը պարել էինք, հիմա էլ պետք է, ինչ¬որ Չավուշօղլու պարացնենք£ Ըստ Լ. Տ.-Պ.¬ի` ինքը ոչ ձի է, ոչ էլ` ուժասպառ Ըստ շրջանառվող լուրերի` ՀԱԿ¬ի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ «կպած» համոզում են Լ. Տեր¬Պետրոսյանին` նկարահանվելու արևմտյան սցենարով գրված «Ուժասպառ ձիերին փոխում են» ֆիլմում£ Մեդվեդևը` Գյուլին Թուրքիա կատարած այցի ժամանակ Ինչպես բոլոր արջերը, այնպես էլ ռուսականը, ասում են, յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին£ Բայց, ես ուրախ կլինեի մի օր քեզնից լսել, որ որ ոչ ԱՄՆ¬ը, ոչ ՆԱՏՕ¬ն քո տանձին չեն£ Ժողովուրդը` իշխանություններին Մեր երկրում մաֆիան ա ստրիպտիզ պարում, դուք ընկել եք այլազգի ստրիպտիզ¬պարուհիների հետևից£ Այդ անհասկանալի եվրոպացիները Եվրոպացիները երկակի ստանդարտների կիրառման առումով հաստա°տ կմտնեն Գինեսի ռեկորդների գիրք£ Օրինակ, Թուրքիայի առջև պինդ կողպում են Եվրամիության դռները, մյուս կողմից ԵԽԽՎ վեհաժողովի նախագահ են ընտրում թուրք պատվիրակին£ Դիտարկում Եթե պրոֆեսիոնալ լողորդ Եվրոն է սկում, սթի¬մթի, «ՍՈՎպՐ»-ով լողացող դրամը կսկի ու կսկի£ Արմատականների ռեստավրացիան Դեռ երկու տարի առաջ ՀԱԿ¬ը գերադասում էր հանդես գալ Լ. Տեր¬Պետրոսյանի «պատկերով»£ Սակայն վերջերս աստիճանաբար փոխակերպվում է վերջինիս ՀԱԿապատկերի£ Ապագա ասպիրանտացուների խոստովանությունը - Երբ «կպած» ուզում ենք գիտությամբ զբաղվել, բաղձալի է դառնում հայրենի բանակը£ Երբ պատկերացնում ենք բանակի կյանքը, «սիրահարվում» ենք գիտությանը£

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ