Գույների հոգեբանությունը


Գույների ազդեցությունը մեր տրամադրության վրա` բոլորս ենք զգում: Նաև իր հոգեվիճակից ելնելով է մարդը նախապատվություն տալիս այս կամ այն գույնին: Այս իրողությունը լավագույնս արտահայտվում է արվեստում, արտադրատեսակների ձևավորմամբ ու փաթեթավորմամբ, բնակարանների ու աշխատասենյակների երանգավոր մամբ… Հոգեբան Պ. Գավերդովսկայան, օրինակ, ճշմարտացի ու օգտակար է համարում նշանավոր հոգեբան ու գույների տեսաբան Մաքս Լյուշերի նկատառումներն այս առնչութ յամբ: Հիմնական համարվող գույները (կապույտը, կանաչը, նարնջագույնը, կարմիրը, դեղինը) մարդու հոգեբանության վրա գործուն և դրական ազդեցություն են ունենում: Կապույտը հանդարտության, բավարարվածության, մտերիմների հանդեպ կայուն համակրանքի խորհրդանիշ է, կապտականաչավունը` վստահության, հաստատակամութ յան, նպատակասլացության, ինքնահաստատման: Մուգ կանաչ գույնը վկայում է այն սիրողների կամային ճկունության և բարձր աշխատունակության մասին: Նարնջա-կարմ րագույնը հարձակողականություն, դյուրագրգռություն, բայց նաև հաղթանակ է խորհրդանշում, մաքուր կարմիրը` կամքի ուժ և նպատակին ձգտելու հաստատակամություն: Բաց դեղինը ակտիվության, շփումների ձգտման, խանդավառության, ուրախության, երազկոտության ու լավի հանդեպ հույսը չկորցնելու նշան է: Մանուշակագույնը, շագանակագույնը, սևը, մոխրագույնը և լրացուցիչ համարվող մյուս գույները մելամաղձիկ հուզականություն են արտահայտում և իրենցով հրապուր վողներին մղում դեպի երազկոտություն, «ճամփորդություն» սեփական ներաշխարհում: Եթե ձեր կացարանը գունավորում եք կապույտով, ուրեմն բավարարված ու հանդարտ եք, իսկ կապույտ + դեղին համադրությունը «պատմում է» միջավայրից կախվածութ յան, կապույտ+կարմիրը անկախության, հարմարավետության մասին: Բնակարանում կարմիր գույնի գերակայությունը տրամադրում է ակտիվության, «մարտականության», բայց այն կարող է գրգռող ազդեցություն ունենալ անհավասարակշիռ մարդկանց վրա: Հոգեբանական ջղաձգումներ կարող է առաջացնել մանուշակագույն-կարմիր համադրությունը` նվազեցնելով բոլոր գործերի հաջողությունը: Իսկ կարմիրի հետ սև գույնի ամենաաննշան զուգորդումն անգամ դառնում է չարության խորհրդանիշ և ճնշող ազդեցություն թողնում: Ճիշտ հակառակը` բաց դեղին գույնը դրական հուզամթնոլորտի և իրար նկատմամբ ընտանիքի անդամների փոխըմբռնման խորհրդանիշն է£ Կարմիր + դեղինը նպաստում է ակտիվության բարձրացմանը, սակայն անցանկալի է մանուշակագույնի հետ ցանկացած համադրություն. այն նպաստում է հոգնածությանը£ Մոխրագույնի և շագանակագույնի հետ նույնպես դեղինը «հաշտ» չէ. հարուցում է զգայականության անկում, վատ տրամադրություն, ընկճվածություն£ Ցանկացած գույնի հետ համադրվելիս` սպիտակը նվազեցնում է նրանց ներգործությունը£ Սպիտակ + սև (անգամ ամենաչնչին քանակով) համադրությունը կարող է անհարմարավետության զգացողություն առաջացնել, և հոգեբանները խորհուրդ չեն տալիս դրանց համատեղումը£ Իսկ ընդհանուր առմամբ մարդը կարող է օգտագործել ցանկացած գույնի պիտույքներ ու պարագաներ, եթե դրանք շոյում են նրա տեսողությունը և ներդաշնակում են կացարանի գունավորմանը£