Աշնանայինի նախերգանքը


Մայրաքաղաքային երաժշտական առօրյայում գլխավոր դերակատարություն ունի վերջին տարիներին «Արամ Խաչատրյան» համերգասրահը (գլխավոր տնօրինուհի` Ռուզաննա Սիրունյան)£ Երաժշտարվեստի հետ հանրության անմիջական հաղորդակցությունը ընդլայնելու և ամրապնդելու ջանադրությամբ` մշակութային այս օջախում պարբերաբար հյուրընկալվում են միջազգային ճանաչում գտած երաժիշտ կատարողներ, իրենց ստեղծագործական եռանդը դրսևորելու ու դիմագիծը գունեղացնելու կոնկրետ հնարավորություն են ստանում մեր արդի երաժշտական կյանքի ռիթմը անխաթար պահպանող երաժիշտ կատարողներ£ Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար ակտիվությամբ սրահի մթնոլորտը հագենում է բարձրարվեստ երաժշտության ամենատարբեր ելևէջներով` պատահաբար այստեղ հայտնված ունկնդրին և հոգևոր լիցքերով մշտապես հարստանալու պահանջ ունեցող արվեստասերին մեզանում հայտնի հանգամանքներով կորսված դասական մշակույթի անգերազանցելի կախարդանքով վերստին խանդավառելով£ Ժամանակ առ ժամանակ ափիբերան լեցուն սրահը ընդունելով որպես երաժշտարվեստի հանդեպ հետաքրքրության աճի իրողություն` «Արամ Խաչատրյան»¬ի վարչաստեղծագործական աշխատակազմը կենտրոնացնում է իր գործունեությունը սրահում նախաձեռնվող համերգային ծրագրերի բովանդակային բազմազանության վրա£ Եվ ընթացիկ համերգներին զուգընթաց այստեղ իրականացվում են նաև հանրահայտ ու անարդարացիորեն մոռացված օպերաների բեմականացումներ£ Եվ «Պենդերեցկու օրեր»¬ին հաջորդում են «Շչեդրինյան օրեր»¬ը, «Աիդա»¬ին ու «Սևիլյան սափրիչ»¬ին` «Թիկնոց»¬ն ու «Մադամ Բաթերֆլայ»¬ը… Հրապարակային ելույթներով բյուրեղացվելու գործնական աննախադեպ խթան է ստանում կամերային երգչախմբերի ու օպերային երգիչ-երգչուհիների կատարողական արվեստը£ 2000¬ից ՀՊՖՆ¬ի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնած Էդուարդ Թոփչյանի այս նախաձեռնությամբ ստեղծագործելու իրենց պահանջին բավարարություն տալու ռեալ հնարավորություն գտած մի շարք երաժիշտ կատարողներով արդեն յուրօրինակ հիմնական խումբ է կազմավորվել «Արամ Խաչատրյան»¬ի հարկի ներքո (Արծվիկ Դեմուրչյան, Պերճ Քարազյան, Հովհաննես Այվազյան, Նունե Բադալյան, Գևորգ Հակոբյան, Ռուբեն Նուրիջանյան, Լիանա Ղազարյան, Դավիթ Բաբայանց, Նարինե Անանիկյան…)£ 2008¬ի սեպտեմբերից մեկնարկած վերջին համերգաշրջանի հանդիսավոր փակման «Օպերա գալա» ծրագրի ունկնդրության տպավորություններս ամբողջացնելիս` հետադարձ հայացքով փորձեցի դասդասել հիշողությանս ծալքերում պահպանված ամենացայտուն երաժշտալիցքերը£ Եվ հավաստիացա, որ քսանից ավելի անուններով ձևավորված տարեկան երկացանկը իր բովանդակային հագեցվածությամբ չի զիջում նախորդներին£ Միջազգային համագործակցության նոր արտահայտությունները, իրենց մատուցման բարձր պրոֆեսիոնալիզմով, նոր ձեռքբերումների հայտով են համալրում արդի հայ երաժշտարվեստի հանրաճանաչմանը անխոտոր ծառայողների միասնական ջանքերի արվեստափայլ հաջողությունների ցանկը£ Էդուարդ Թոփչյանի ու Ալեքսանդր Չաուշյանի 2007¬ին հիմնադրած երևանյան միջազգային երաժշտական փառատոնում կենդանացած լիարյուն հնչյունները համալրվում են «XXI¬ի հեռանկարներ»¬ում£ Գիա Կանչելիի և Գերգիևյան «Հարության» սքանչելի օրերը հաջորդում են Լեոնկավալոյի «Պայացներ»¬ին, որին առանձնակի հմայք է հաղորդում մեր աշխահահռչակ Գեղամ Գրիգորյանի (Կանիո) վաղուց չլսված անզուգական կատարումը£ Նոր երաժշտակամուրջներ են գոյանում «Արամ Խաչատրյան»¬ում անվանի մենակատարների` Կարլո Գրանտեի, Բերդն Գլեզմերի, Անյա Լեխների, Բորիս Բերեզովսկու, Միշել Լետիկի, Մաքսիմ Րիզանովի անմիջական մասնակցությամբ£ Դիրիժորական վահանակի մոտ իրար են հաջորդում Ջոն Նելսոնն ու Էռնեստ Հոյցլը, Ջոնգ Վիկտորին Յուն ու Քրիստոֆեր Ուորեն Գրինը, Վադիմ Շուբլաձեն ու Վախթանգ Կախիձեն£ Արցախյան ազատամարտի աննկուն լուսաբանող Ցվետանա Պասկալևային ՀԲԸՄ «Կարպիս Փափազյան» ամենամյա մրցանակի հանձնման արարողութ յանը հանդիսավոր երաժշտաշուք է հաղորդվում ՀՊՖՆ¬ին միացած Արա Բախտիկյանի ու Վարազդատ Հովհաննիսյանի (զուռնա, դուդուկ) կատարումներով£ Հիշարժան շատ դրվագներով, անհատներով ու երաժշտախմբերով է գրվել համերգաշրջանի ողջ տարեգրությունը£ Ամենագլխավորը` ՀՀ նախագահի ու բարձրաստիճան այրերի հարաճուն աջակցության և անհատական ուշադրության կայունացման կոնկրետ փաստերով, որոնք արժանապատիվ հարատևման իրականանալի նոր հույսեր են ներշնչում£ Թե° «Արամ Խաչատրյան»¬ն ապրեցնողներին, թե° նրանում գտած հոգեթով երաժշտալիցքերով ապրողներին£ Նոր աշնանայինի նախերգանք վերջին համերգաշրջանները հավատընծա են դարձնում փայփայվող երաժշտաերազանքի նորահմա գալուստը£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ