Զավեշտական պատմություններ արվեստագետի կյանքից


Կինոռեժիսոր, արվեստի վաստակ00ավոր գործիչ, հեուստաֆիլմերի փառատոների դափնեկիր Ժիրայր ԱՎԵՏԻՍՅԱՆ. - Հայ կինոաշխարհում հարուստ կենսափորձ ունեցող այս անհատը «կադրից դուրս» նույնքան պարզ է, բարի ու խոսքաշեն: Նրա կյանքը լի է զավեշտական պատմութ յուններով: Մի անգամ Ժիրայր Ավետիսյանը դստրիկին` Գայանեին իր հետ տանում է ստուդիա: Գայանեն բռնում է իր ձեռքի թաշկինակի պոչից: Ստուդիայում երեխային զբաղեցնում են հոր գործընկերները: Գրիգորիչը վերադասի հետ ծրագրերը քննարկելիս զայրանում է, վերադառնում տուն: Կինը դուռը բացում է և զարմացած բացականչում. - Ժիրիկ, երեխան ո՞ւր է: Գրիգորիչը նայում է` ձեռքին թաշկինակը կա, բայց պոչին կպած երեխան չկա: Ստուդիայից զանգահարում է վերադասը. - Ա°յ տղա, ծրագրերը երեխայից թա՞նկ են: - Այո, դա իրոք այդպես էր: Չկար հեռուստաֆիլմ հասկացողությունը: Իմ ողջ նպատակը հեռուստաֆիլմեր ստեղծելն էր: Եվ ստեղծեցի: Առաջինը` «Նամակ» կինոնկարն էր, որին հետևեցին «Ջրհորի մոտ», «Շրթներկ N 4», «Ձորի Միրոն» և այդպես շուրջ 37 անուն,- հետո պատմում էր Ժ. Ավետիսյանը: Երկար աշխատել հնարավոր չէր: Հեռուստաստուդիան մի ավտոբուս ուներ, աշխատակիցներին առավոտյան տանում էր, երեկոյան` բերում: Եթե ավտոբուսից ուշանայիր, կմնայիր Նորքի բարձունքում: Ես ելքը գտա: Մոտոցիկլետ գնեցի: Փականը համարներով էր բացվում: Այդ համարները գրում էի թղթի վրա, դնում վերնաշապիկիս գրպանը: Վերնաշապիկս փոխելուց մոռանում էի վերցնել և զանգահարում էի տուն, համարները ասում էին: Մի օր էլ թուղթը մոռացել եմ: Տանն էլ մարդ չկա: Այդպես մոլորված կանգնել եմ: Տղաներից մեկը եկավ, թե` - Գրիգորիչ, ի՞նչ է պատահել: - Չգիտեմ, ի՞նչ անեմ: Էդ անտեր համարները չեմ հիշում, սա էլ առանց դրա չի բացվում: - Վայ, Գրիգորիչ ջան, ամբողջ ստուդիան գիտի, դու չգիտե՞ս: Ղեկը պտտեցրու, այ այսպես, բացվե՞ց, ըհը¯ն: - Յա¯, բա էս ոնց եղավ: - Եսիմ, էս 10 օր է, մենք էդպես քշում ենք: Պատմում է ՀՀ Մշակույթի նախարարության բաժնի պետ, ռեժիսոր Ռազմիկ Աբրահամյանը: - Էջմիածնի Ակումբա-գրադարանային տեխնիկումում միասին էինք դասավանդում: Նկարահանում էր «Ձորի Միրոն» ֆիլմը: Սցենարի վրա հանգիստ աշխատելու և դասերից էլ չբացակայելու համար ապրում էր տեխնիկումի հանրակացարանում: Մոռանում էր, որ դաս ունի: Զանգահարում էին` գալիս էր: Մեծերին հատուկ մոռացկոտություն ունի: Գրիգորիչը հրաշալի հարիսա է պատրաստում: Դա բոլորը գիտեն: Մի անգամ դասից տուն ենք գնում իր մեքենայով: Հարցրեց` - Ռազմի°կ, վաղը դաս ունե՞նք: - Չէ,- ասացի: - Վաղը հարիսա եմ դնելու, երեխեքին հավաքի, արի: Հարիսա¯… Բերանիս ջրերը գնացին: Այդպիսի հարիսա չկա. ով կերել է` կհաստատի: Ընտանիքով գնացինք : Սեղանը պատրաստ էր, նստեցինք: Գրիգորիչը ներս մտավ` գոգնոցը կապած, ձեռքին սկուտեղ, վրան կարտոֆիլի «պլեճներ»: Դա էլ շատ համեղ է պատրաստում: - Երևի հարիսան դեռ պատրաստ չէ, հա՞, Գրիգորիչ,- ասացի: Գրիգորիչը զարմացած նայեց ինձ` - Ի՞նչ հարիսա: Նկարահանումների ընթացքում լինում են չկանխամտածված իրավիճակներ: Դրանց մասին հաճույքով է պատմում Ժիրայր Ավետիսյանը: - «Շրթներկ N 4» ֆիլմի նկարահանման ժամանակ «Կարապների պարի» 4-րդ պարողը չկար: Հետաձգել հնարավոր չէր: Ճարահատյալ որոշեցի ինքս նկարահանվել: Գրիմ արեցին, պարազգեստ հագցրեցին, երկար կիսավարտիք հագա… Արդեն պատրաստ էինք` 4-րդ պարողը եկավ: Արագ-արագ փոխվեց ու սկսեցինք նկարահանել: Ես ռեժիսորական վահանակի մոտ, նկարահանման հրապարակում վազվզում էի և պարազգեստով, կիսավարտիքով ցուցումներ տալիս դերասաններին: - Ի՞նչ է անհրաժեշտ ռեժիսոր լինելու համար: - Ասեմ: Մանկապարտեզում մեր բարերար քեռի Կոլյան կինոնկարներ էր ցուցադրում երեխաների համար: Այդ սարքը թև ուներ, պիտի պտտեցնեիր, որ կադրերը երևային էկրանին: Այդ գործը քեռի Կոլյան ինձ է հանձնարարում: Մի անգամ բոլորը գնում են տուն, ես չկամ, կորել եմ: Բոլորը խառնվում են իրար: Այդ ժամանակ մեր տուն է գալիս քեռի Կոլյան` ձեռքս բռնած: - Գրիգո°ր, էս էրեխեն լավ «կինոշնիկ» կդառնա,- ասում է նա հորս և պատմում, որ ինձ գտել է խճճված կինոժապավենների մեջ քնած: Կամ, «Ձորի Միրոն» նկարահանելիս ուժեղ գլխացավից չէի կարողանում քնել: Առավոտյան վաղ գնացի դեղատուն: Հարցնում եմ` «պենտալգին ունե՞ք»: - Դեղատոմս ունե՞ք,- պատասխանում է աղջիկներից մեկը,- եթե չունեք, չենք կարող տալ: Վերադարձա հյուրանոց: - Սո°ս, վար կաց հագնվի: Սոսը նեղվեց. - Ա¯յ մարդ, թող քնենք: - Վեր կաց, եթե չես ուզում նկարահանում չլինի: Մտանք դեղատուն: Աղջիկները խառնվեցին իրար: Իրար ականջի քչփչում են: - Ժիրի°կ, ի՞նչ է պետք,- հարցրեց Սոսը: - Պենտալգին,- պատասխանեցի ես: - Պենտալգին ունե՞ք,- հարցրեց Սոսը: - Իհարկե, ընկեր Սարգսյան,- մեկը-մեկից խոսքը խլելով պատասխանեցին աղջիկները,- ինչքա՞ն է պետք, ընկեր Սարգսյան: - Ժիրիկ, ինչքա՞ն է պետք: - Երկու հատ,- պատասխանեցի: - Երեք հատ տվեք,- ասաց Սոսը: Հիմա դատեք ինքներդ, դերասա՞նն է ռեժիսորին փառք բերում, թե՞ ռեժիսորը դերասանին: - Որպես արվեստագետ, ի՞նչ երջանիկ պահեր եք ունեցել: - Որպես արվեստագետ շատ մրցանակներ, պարգևներ, մեդալներ, մի խոսքով, շատ եմ ունեցել: Բայց պատմեմ մի դեպք: Սոս Սարգսյանը գնում է Սիրիա` շրջագայության: Գիդը ծանոթացնում է տարեց ամուսինների հետ, որոնք հայ են, բայց հայերեն չեն խոսում: Գիդը հարցնում է. - Ճանաչո՞ւմ եք այս մարդուն: Կինը նայում է ու ասում. - Է¯, Ձորի Միրոն չէ՞: Ասացեք խնդրեմ, կա՞ ավելի մեծ երջանկություն, երբ դերասանին ճանաչում են քո ֆիլմերով:

Ալլա ԹՈՐՈՍՅԱՆ