2011-ին` մինչև 7 միլիարդ


Խոսքը մոլորակի բնակչության թվի մասին է: Որքան էլ ահագնանում են մարդկային կյանքեր խլող տարերային աղետներն ու մահացու վարակները, այդուհանդերձ, առաջիկա 2 տարիների ընթացքում երկրագնդի բնակչությունը կաճի. այս մասին հավաստիացնում են Population Reference Bureau-ի հետազոտողները: Եվ այդ աճը կապահովվի դարձյալ լատինաամերիկյան, ասիական ու աֆրիկյան երկրների բարձր ծնելիությամբ: Մոլորակի բնակչության քանակի ավելացման գործում նրանց «ներդրումը» կազմում է 97 տոկոս: Ի դեպ, Հնդկաստանը (ուր, գիտնականների կանխատեսումներով ազգաբնակչության թիվը կհասնի 1 միլիարդ 700 միլիոնի) կգերազանցի Չինաստանին, որն հիմա ամենախիտ բնակեցված պետությունն է: Նույն ընթացքում Ռուսաստանում բնակչությունը կավելանա 30 միլիոնով` կազմելով 110 միլիոն մարդ: