Հումոր


-ւզո՞ւմ ես մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել` նրանց մի´ խանգարիր ստել:

 

- Բոլոր տհաճություններն ու ցավերը մի օր ավարտվում են, հավատացեք ինձ:

- Դուք լավատես եք, սակայն...

- Չէ´, ես գերեզմանատան պահակ եմ:

- Եբբ բժիշկ Այբոլիտի մոտ բերեցին ջախջախված թաթով նապաստակին, և բժիշկը խնամքով կտրեց թաթն ու փոխարեն նոր, առողջ թաթ կարեց, բոլորը հիացան: Բայց ոչ ոք չհարցրեց, թե նոր թաթը նրան որտեղի՞ց:

- Յուրաքանչյուրը խոսում է նրանից, ինչը պակասում է իրեն: Ում չի բավարարում սեքսը, խոսում է սեքսից. քաղցածը խոսում է ուտելիքի մասին, փող չունեցողը` փողի: Իսկ մեր օլիգարխներն ու բանկիրները խոսում են բարոյականության մասին (Զիգմունդ Ֆրեյդ):

- Երեկ մեր դուռը թակեցին «Եհովայի վկաները» ու երկար պատմում էին, որ հարկավոր է օգնել մերձավորին, քո օգնության կարիքն ունեցողին և բարի գործեր կատարել: Հավատացի նրանց ու խնդրեցի մաքրել կեղտոտությունից գույնը կորցրած իմ զուգարանակոնքը և թափել պատշգամբում կուտակված աղբը...

Չհասկացա, թե ինչու` նրանք նեղացան ու հեռացան:

 

- Լսե՞լ ես, կրակել են հայտնի օլիգարխի սրտին, բայց նա կենդանի է մնացել:

- Կրակելու տե՞ղ են գտել` օլիգարխի սրտին կրակել: Դրանց գլխին էլ կրակես` կորցնելու բան չունեն:

 

 

- Տիգ, տնային աշխատանքդ տուր` արտագրեմ:

- Չեմ տա, ինքնուրույն գրիր:

- Բայց, եթե դու ինձանից ինչ-որ բան խնդրես, չեմ մերժի:

- Պա˜հ, ծույլիկ անգրագետից ի՞նչ կարելի է խնդրել:

- Մի 5 տարուց կհասկանաս: