Ահաբեկիչների եկամուտների աղբյուրները.


- Իրաքի մի քանի քաղաքներում և առաջին հերթին` Մոսուլում բանկեր զավթելով ու թալանելով` իսլամիստներն իրենց բյուջեն հարստացրել են 377 միլիոն դոլարով:

- Նավթի ապօրինի վաճառք. 2015 թ. գարնանը խմբավորման ձեռքում էր Սիրիայի արևելյան գավառներում գտնվող նավթահորերի 60 %-ը: Ինչպես նաև` 5-7 հանքահորեր Իրաքում: Տարբեր գնահատականներով` դրանցից կորզվող «սև ոսկին» 2014 թ. իսլամիստներին պարգևել է 1-3 միլիոն դոլար` օրական:

- Խոշոր դրամաշորթություն (ռեկետ). ամսական շուրջ 7,8 միլիոն դոլար են շորթում տեղական բիզնեսից:

- Գերիների գլխագին. 2013 թ. արմատականները գերիների դիմաց «վաստակել» են մոտ 63 մլն դոլար:

- Մշակութային արժեքների մաքսանենգություն. ահաբեկիչները դրանք վաճառում են արևմտյան երկրներում` ընդհատակյա աճուրդներում` միջնորդների միջոցով:

- «Իսլամական հարկ». հարկ` սունի մահմեդականությունն ընդունել չցանկացողների համար:

(Ըստ` RΖΗbler-novosti-ի):