Գարեջուր` Պուտինի պատկերով


Ուկրաինացի Նազար Դրեբոտն Ամերիկայում հեղինակություն վայելող գարեջուր է ստեղծել` «Կայսրության փլուզումը» անվամբ, որի շշերի պիտակներին պատկերված են խորհրդային առաջնորդները: Նաև` Վլ. Պուտինը:

Ընդամենը 7 ամիս առաջ այս մարդն ապրում էր Իվանո-Ֆրանկովսկում: Հիմա նա միակ ուկրաինացին է, ով աշխատում է Նյու-Յորքի նահանգի EΖst AurorΖ քաղաքի 42 North Brewing CoΗΘΖny գարեջրի գործարանում (գրել է reΘort.if.uΖ-ն): Ֆրանկովսկում այս երիտասարդը զբաղվել է գարեջրի բիզնեսով, սակայն տնտեսական պայմանները նրան ևս ստիպել են հեռանալ հայրենի Ուկրաինայից:

Բիզնեսը կորցնելուց և օտար ափերում հայտնվելուց հետո էլ Նազարի գործարար միտքը շարունակել է որոնել: Եվ երբ որոշել է վերականգնել Ռուսաստանի կայսրական բաղադրատոմսը, ծագել է հեգնական գարեջուր ստեղծելու գաղափարը: Փորձված գարեջրագործը ցանկացել է իր ստեղծած արտադրանքով ծաղրել ռուսաստան յան իշխանավորներին: Ու ամերիկացի մեկ այլ գարեջրագործի հետ ստեղծել է գրոտեսկային ապրանքանիշ` «Կայսրության փլուզումը»: Ընկերությանը դուր է եկել գաղափարը, և նրանց առաջարկել է իրենց գործարանում թողարկել այդ արտադրանքը: Ի դեպ` պիտակների ձևավորումը նույնպես ֆրանկովցի է կատարել` Նինա Գալինսկայան:

Ավելին, Նազարն այսօր գործարանի ղեկավարի գլխավոր ասիստենտն է: Հուլիսին թողարկված սարկաստիկ գարեջրի առաջին խմբաքանակը մեծ պահանջարկ է վայելել: 750 միլիլիտրանոց 1 շիշ գարեջուրն արժե 11 դոլար:

Գարեջրի որակից բացի, անշուշտ, ամերիկացիներին կգայթակղի նաև ռուս կայսրերի ու, մանավանդ, Պուտինի ծաղրանկարը` հատկապես Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների այս ժամանակահատվածում: