«Չար աչքին` չարփուշ»


 

Այդ «փուշն» այս անգամ 2,3 միլիոն ռուբլի է արժեցել: Գնչուհին «ոգեհարցուկի» համար օգտագործել է ձվի կեղևը (հաղորդել է ծՁԹ-ն):

Շաբաթ երեկոյան Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի 2-րդ կուրսի մի ուսանուղուհու մոլորեցնելով, խարդախ կինը սարսափեցրել է, թե նրանց տան վրա չար աչք կա, որը մեծ դժբախտություններ է բերելու ընտանիքին: «Չարխափան» իր գործողությունների համար գնչուհին պահանջել է 2,3 միլիոն ռուբլի կանխիկ գումար և աղջկա զարդերը` շուրջ 500 հազար ռուբլի ընդհանուր արժեքով:

Քիչ անց գիտակցելով խաբվածությունը, աղջիկը դիմել է ոստիկանություն: Օրինապահները դեպքի վայրում հայտնաբերել են քարերով, թղթերով, լաթերով ու ձվի կճեպով լցված ցելոֆանե տոպրակ (հաղորդել է «Մոսկվա 24»-ը):

Դեպքի առնչությամբ, իհարկե, հարուցվել է քրեական գործ: Բայց շուրջ 3 միլիոն ձեռք գցած գնչուհուն գտնելը թերևս հավասարազոր է քամի բռնելուն:

«Չար աչքից» սարսափողներն ու թուղթուգիր անողներին ապավինողները մեզանում էլ քիչ չեն:

Եվ ճշմարիտ հավատի դեմ մեղանչելուց զատ, այդ մարդիկ չեն էլ գիտակցում, թե որքան ծիծաղելի են դառնում` գրբացների դռներին չոքելով: «Չար աչքը», «թուղթ ու գիրը» հենց մեր հոգիների անմաքրությունն են, մեր անկատարությունը: