Հայտնաբերվել է հետախուզվող, ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը


ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում 2008 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում հայտնաբերվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն բերման է ենթարկվել 2008 թ. մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով հետախուզվող, ՀՀ ԱԱԾ 10-րդ վարչության նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանը: 29.09.08թ. Հ.Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, Երեւան քաղաքում սպանութ յուններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 29.09.08թ. դրությամբ հետախուզման մեջ է գտնվում 5 անձ: ՀՀ գլխավոր դատախազության