Խաբկանքի խայծով


Բոլորովին վերջերս անբեկանելի գույժի նման հնչեց հերթական թանկացման լուրը` 2009 թ. ապրիլի 1¬ից գազի սակագինը կաճի մոտավորապես 40 %¬ով£ Փաստն, անշուշտ, խիստ մտահոգիչ է ու նաև վրդովեցուցիչ, որովհետև իրողությունը թույլ է տալիս մտածել, որ սա, վերջին հաշվով, աստիճանաբար ձևավորված խաբկանքի բացահայտումն էր£ Մարդիկ, մի կերպ կցմցելով, համեմատաբար էժան արժեցող երկնագույն վառելիքը նախընտրեցին` գազաֆիկացնելով բնակարանները£ Բայց արի ու տես` մատչելիության խայծը կուլ տված սպառողների ստվար բանակ հավաքագրելուց հետո, մատակարարները առաջին անհրաժեշտության այլընտրանքային արտադրատեսակների թանկացման ուղին նախընտրեցին£ Այսինքն` գերշահույթը£ Ու կարծես թե հիմնավորվում է այն մտավախությունը, որ այդ «հիվանդությունը» խրոնիկական բնույթ է ստանալու` տարվա կտրվածքով£ Իսկ այսպես շարունակվելու դեպքում, ինչը այնքան անհավանական չէ, էլեկտրաէներգիայի և գազի սակագների միջև էական տարբերություն չի լինի£ Ստացվում է` բնակչությունը գրեթե անտեղի՞ է գումարներ ծախսել£ Բացի այդ, անհամատեղելի է անապահով խավի` օրինակ թոշակառուների, ցածր ու միջին աշխատավարձով գոյատևող ների եկամտի և այս թանկացման տոկոսային աճերի հարաբերակցությունը£ Կենսաթոշակը 2009 թ. հունվարի 1¬ից բարձրանալու է 17,5 %¬ով, իսկ գազի սակագինը` 40 %¬ով£ Շատերն ակամայից հայտնվելու են կենսագոյության երկընտրանքի առջև. Սառչե՞լ, թե՞ քաղցել, Ո՞րն է ավելի տանելի… Թե՞ «ՀայՌուսագազարդ»-ի ղեկավարությունը նկատի է ունեցել, որ սկսվում է ձվածեղի շրջանը£ Ավելին. գիտենք նաև, որ գազի թանկացումից հետո, փաստորեն, անխուսափելի է դառնում նաև էլեկտրաէներգիայի և մյուս բոլոր արտադրատեսակների տրանսպորտի գնաճը£ Հանգամանք, որ կասկածի տակ է դնում 2009 թ. բյուջեում ներկայացված 4"1,5 % սղաճը, քանի որ կարելի է ասել` թանկանալու է ամեն ինչ£ Սակայն ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, գազի թանկացումն ու պետբյուջեի սղաճը համադրելիս, նշում է. - Թանկացումը լինելու է ապրիլի 1¬ից, որը շատ սկզբունքային խնդիր է, որովհետև գիտեք` գազի հիմնական ծախսը լինում է, փաստորեն ձմեռային շրջանում. այդ առումով, որպես ռեալ թանկացման էլեմենտ, դա կազդի հաջորդ տարվա նոյեմբերից£ Ապրիլի մեկը դա սկզբունքային համաձայնություն է£ Այսինքն` «ձվածեղային» սեզոնում արտադրությո՞ւնն էլ է կանգ առնում, և կենցաղային կարիքներն էլ վերանո՞ւմ են£ Ա¯յ քեզ «սկզբունքայնություն»£ Գուցե կոմունիստական խաբեության ոգով նաև ասվի, թե «մարդկանց խնդրանքով» է տարին մեկ գները բարձրացվում ու թանկացումներն էլ ժողովրդի շահերից են բխում£ Ճիշտ հակառակը. գնաճը դրամի արժեզրկման նախադուռ է, և կառավարությունը պետք է գնաճի զսպման մեխանիզմներ գտնի, այլ ոչ թե նախարարի շուրթերով «սկզբունքային ժամկետների» մասին խոսի£ Մինչդեռ, «պարզվում» է` մինչև նոյեմբեր տեղական արտադրություն չի լինելու կամ յոլա է գնալու արևի ջերմությա՞մբ£ Ինչ վերաբերում է ջեռուցման ծախսերին, ապա 2009 թ. նոյեմբեր ամիսն էլ սարերի ետևում չէ£ Մի՞թե այդչափ բարդ է պատկերացնելը ինֆլյացիոն ռիսկերը. ինքնաբերաբար` անկախ արտադրողի կամքից, բարձրանալու է ապրանքի ինքնարժեքը, և բնականաբար, խանութներում վերաճով կլորանալու են գնապիտակների թվերը£ Ի՞նչն է դրդրում կեղծ հուսադրումներով «հիմնավորել» խաբկանքը£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ