ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՀԱՅԱՑՔ ՄԱՍԻՍԻՆ


«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակում «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ. Հայաստանը համայն հայության հայրենիքն է» կարգախոսով սեպտեմբերի 17¬22¬ը անցկացված համահայկական լրատվամիջոցների ղեկավարների չորրորդ համաժողովը ընդհանուր դաշտ ձևավորելու իր գործնական ջիղով շահեկանորեն առանձնացավ նախորդ երեքից£ Հայաստանի և Սփյուռքի հարյուրավոր պարբերականների բազմափորձ նվիրյալների ծաղկաձորյան երկօրյա նպատակասլաց ստեղծագործական աշխատանքի պրկված ռիթմում ի հայտ եկան արդի հայ մամուլի ջանքերի միասնականացմամբ համայն հայության հայրենիքի գաղափարական հիմքերը XXI դարի մարտահրավերներին համահունչ ամրապնդելուն ի նպաստ ծառայող իրատեսական հայեցակետեր£ Առկա հիմնախնդիրների լուծման առաջնահերթության գիտակցությամբ մասնակիցները IV համաժողովի բանաձևում հստակ կանխորոշեցին ներկա փուլի մարտավարության հիմնական բովանդակությունը£ ՀՀ իշխանությունների նյութական ու բարոյական կայացնող աջակցությամբ խանդավառված` պատրաստակամություն հայտնեցին պահպանելու համաժողովի մերձեցնող ուժը` գեղեցիկ խոսքերից գեղեցիկ գործերի անցնելով£ Յուրաքանչյուրն իր տեղում, սեփական մտավոր ներուժի սահմաններում£ Մեր միասնության խորհրդանիշ Մասիսին հառած երկկողմանի հայացքի համահայկական տեսադաշտում£ Մեր ընթերցողին ներկայացնելով համաժողովի միջնարարներին տեղի ունեցած զրույցներից մի քանի դրվագներ` լիահույս ենք գեթ մասամբ հաղորդակից դարձնել աշխարհասփյուռ հայության համախմբման առումով կարևոր նշանակություն ձեռք բերած համահայկական այս հավաքի գերհագեցած բովանդակությանը£ ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ (ՀԺՄ նախագահ) - Համահայկական լրատվամիջոցների ղեկավարների համաժողովին տրված մեծ նշանակության մասին է վկայում ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությունը, որի շնորհիվ մենք Հայաստան-Սփյուռք մերձեցման զգայական, ջերմ խոսքերի շռայլումից հեռանում ենք և գնում գործնական առաջարկների, առկա հիմնախնդիրների լուծման ուղիով£ Համաժողովից համաժողով հանդիպումը որևէ արդյունք չի տալիս£ Այսուհետ, ամենամյա պարբերականությամբ, հնարավորություն կունենանք արդյունավետ ուղիներ մշակելու մամուլի հզոր ուժը գործնական հունով առաջ մղելու համար£ Առայժմ չենք կարողանում օգտվել համացանցի տեխնիկական լծակներից միմյանց տեղեկատվություն փոխանցելու համար£ Մինչդեռ հասունացել է պահանջը` մշտապես գործող համակարգող մի մարմին ձևավորելու£ ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական նորաստեղծ կոմիտեն (նախագահ` Հրանուշ Հակոբյան) արդեն ձեռնարկել է կոնկրետ քայլեր£ Մնում է Սփյուռքի և Հայաստանի լրագրողներից կազմված ոլորտային համահայկական լրատվական նորակազմ խորհրդի ակտիվ ջանադրությամբ նպաստել հայապահպանությանը, մայրենիի անաղարտությանը, հին ու նոր սփյուռքի ինքնահաստատման նոր ուղիների որոնումներին£ Նախևառաջ, պետք է լծվենք այն գաղափարի, մտայնության արմատավորմանը, որ սփյուռքն ընդամենը բնակավայր է այնտեղ գտնվող հայի համար£ Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ բնակվի, պիտի ապրի Հայաստանով ու Հայաստանի համար£ Սփյուռքի գործելակերպը չպետք է սահմանափակվի այս կամ այն ձեռնարկի իրագործմանը նյութական օգնություն ցուցաբերելով£ Հայ լրագրողներս ձեռք-ձեռքի պետք է աջակցենք մեր կառավարությանը, որպեսզի մեր տուն-հայրենիքն արագ կառուցվի£ 10 միլիոնը հսկայական ուժ է£ Միայն հարկավոր է, որ յուրաքանչյուրս մտածի, առաջին հերթին, Հայաստանի մասին£ Առկա է լուրջ պետական մոտեցումը հաջողելու համար£ Մասիսին, ուրեմն` արմատներին, գամված է մնում ամեն մի հայի հայացքը£ Փառք Աստծո, որոշակի առաջընթաց ունենք£ Մերձեցումը պետք է ամրապնդել լիարժեք փոխտեղեկատվությամբ£ Գործող թերթերը հարկ է, որ հատուկ սյունակ ունենան` «Լուրեր Սփյուռքից» և, համապատասխանաբար, «Լուրեր Հայաստանից» խորագրերով£ Ճանաչենք, հասկանանք ու սատարենք միմյանց, որպեսզի կարելի լինի շուտով իրագործել միասնական հզոր հայրենիքի գաղափարը£ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ (ՀՀ վարչապետ) - Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհը սկսեց տարաբաժանվել ըստ քաղաքակրթությունների: Վրացական վերջին դեպքերից հետո փոփոխվեց դիրքորոշման երկարաժամկետ տեսլականը: Ժամանակի առկա անկանխատեսելի մարտահրավերների պարագայում ակամա փոքրացող աշխարհում գոյատևելու համար առանձնակի կարևորվում է մեր միասնականացման տասնապատկումը մտագործության ամուր հենքի վրա: Առաջանցիկ տեմպերով պետք է պատրաստվենք մեր ոչ միայն ֆիզիկական, այլև անկախ քաղաքակիրթ ինքնության անվտանգությունը պահպանելուն: Անհատի դերի ու նշանակության վերընթաց բարձրացմամբ ընդօրինակելի քաղաքական կամք դրսևորենք «ազգային վերնախավի» տարանջատող երևույթի դեմ` սկսելով ինքներս մեզնից, կարողանանք փոխել հանրության և հասարակության վերաբերմունքը ի նպաստ համազգային կուռ համախմբման: Ապագայի երաշխիքը պրոհայկական քաղաքականության իրագործումն է, ոչ` հակաթուրքական կամ հակառուսական… Այս առումով ուսանելի են սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Գերցենի դիտարկումները: Լրջագույն խնդիրներ ունենք Ջավախքում, Արցախում, հայկական այլ համայնքներում: Արտերկրում գործող 300 միջնակարգ և 500 կիրակնօրյա դպրոցների միջոցով մայրենիի անաղարտությունը հարկ է ապահովել նախ` ուսուցիչների վերաորակավորմամբ: Արևելահայերեն-արևմտահայերեն փոխըմբռնումը շուտով կդյուրանա թվայնացված համացանցային համակարգով: Հսկայական աշխատանք ունեն կատարելու ԶԼՄ-ները հայ մտավոր ներուժի միավորման իրագործելիությունը խթանելու տեսակետից: Պետությունը, գործնականում համոզվելով լրագրողների համաժողովների արգասաբերության մեջ, անպայման կշարունակի աջակցությունը: Հաջողութ յան գրավականը մտավորականի նույնացումն է հայրենիքի հետ` առանց պարտադրանքի, սեփական հայանպաստ գիտակցության թելադրանքով: Հակառակ դեպքում, հայապահպանության բոլոր ծրագրերը դատարկախոսության արժեք կունենան: ՏԵՐ ՎԱՀՐԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԵԼԻՔՅԱՆ (Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն) - Մայր Աթոռի սերտ համագործակցությունը թեև Հայաստանի, թե° Սփյուռքի լրատվամիջոցների հետ վաղեմի ավանդույթներ ունի£ Հարյուրավոր պարբերականների ենք ամենօրյա տեղեկատվություն առաքում Հայ առաքելական եկեղեցու առօրյա կյանքի մասին£ Անուրանալի է հայորդիների հոգևոր դաստիարակության առումով, հատկապես գաղթօջախներում, մեր եկեղեցու դերակատարությունը£ Սփյուռքում անանջատ են եկեղեցի¬համայնք-մշակույթ իրողությունները£ Եվ փոխադարձաբար պայմանավորում են միմյանց գործունեության արդյունավետությունը£ Բնականաբար, այդ կապը ճիշտ պետք է կազմակերպվի£ Լրատվամիջոցների նմանատիպ համաժողովների լավագույն արդյունքը պետք է նկատել համագործակցության հաստատուն ամրապնդմամբ£ Լուծվելիք կարևորագույն հարցը լիարժեք տեղեկատվության փոխանակումն է£ ԶԼՄ¬ները կոչված են հասարակության հայելին լինելու և պետք է միջոց լինեն հանրակրթության ու դաստիարակության£ Ցույց տան արատներն ու նախանշեն դրանք հաղթահարելու ուղիները£ Տարբեր են հոգևոր կյանքի հանդեպ լրատվամիջոցների ունեցած հետաքրքրության սահմանները` եկեղեցու հոգևոր-մշակութային գործունեություն, պայքար աղանդների դեմ… Ըստ դրա էլ նյութեր են հրապարակում£ Կան կողմնակալներ, որոնք փորձում են իրենց շահերին ծառայեցնել հոգևոր կյանքի լուսաբանումը£ Երբեմն եկեղեցին դառնում է հանիրավի քարկոծման թիրախ, մտացածին մեղքերի կրող£ Այս առումով Սփյուռքի հետ որևէ խնդիր չկա£ Մայր Աթոռն ունի «Քրիստոնյա Հայաստան հոգևոր-մշակութային երկշաբաթաթերթը, որի տպաքանակը, պահանջարկի աճով, օրեցօր ավելանում է£ Հիմնականում տարածվում է եկեղեցիներում£ Որոշ հատված դրվում է գրատներում, բաժանվում զորամասերին, ուղարկվում բանտեր, մասամբ` վաճառվում£ Կա նաև «Էջմիածին» ամսագիրը` պաշտոնական պարբերականը, որում լուսաբանվում են եկեղեցական կյանքի բոլոր մանրամասները` հայրապետական կոնդակներ, իրադարձություններ, տեղեկատվություն տարբեր թեմերից… Ավելի համապարփակ է և շարունակում է «Արարատ» ամսագրի հարուստ ավանդույթները£ Մամլո ծառայությունն ունի հոգևոր խորհրդատուներ` եկեղեցականներից, ովքեր հաճախ իրենք են նյութեր պատրաստում£ Պատրաստված ու եկեղեցուն մերձ են երկու խմբագիրներն էլ` Աստղիկ Ստամբոլցյանն ու Վարդան Դևրիկյանը£ Բանասեր արվեստագետներ, եկեղեցու պատմության քաջ գիտակներ, ովքեր տիրապետում են եզրաբանությանը, տերմինաբանությանը, մասնակից են առօրյա անցուդարձին£ Քրիստոնեական հավատքի համախմբող` հայապահպան զորությունը դարերի քննությունն է բռնել£ Ուստի, հայ առաքելական եկեղեցու արգասաբեր գործունեության փորձառությունը հիմնաքար պետք է ընդունել Հայաստան-Սփյուռք մերձեցման ապագայի ծրագրերում արևմտահայերենի ու արևելահայերենի խորթացնող արգելապատնեշի աստիճանական հաղթահարմամբ£ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ (ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար) - Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացումն ինքնին ենթադրում է բազմոլորտ աշխատանքներ£ Դրանք, անշուշտ, պետք է հիմնված լինեն մինչ օրս գործող բոլոր համապատասխան կառույցների վրա£ Խնդիր է դրված հզորացնելու դրանք` համակարգելով Հայաստանի պետական կառույցներում ու Սփյուռքում եղած բոլորի կապերը£ Կարևորագույնը հայապահպանության, լեզվի, մշակույթի, ինքնության պահպանման խնդիրներն են` հանրային ու բարձրագույն կրթական համագործակցության միջոցով£ Եվ պետությունն իր մեծ դերն ունի համայն հայության հայրենիքի հզորացմանն ի նպաստ ողջ ներուժը միավորելու գործընթացին, ամենատարբեր հարցերի լուծման պարագայում£ Հզոր մտավոր պոտենցիալը պետք է ուղղորդվի կոնկրետ ոլորտների առաջնային արգելակները վերացնելուն£ Առաջիկայում կհրապարակվի մեր կոմիտեի նոր ծրագիրը, որով բոլոր գաղթօջախներում եղած ուժերը հնարավորություն կստանան առավել ջանադիր, նպատակային գործունեության` համընդհանուր խնդիրների մեջ իրենց տեղն ու դերն ունենալու£ Եղել են զուտ բարի կամքի անհատական լավ նախաձեռնություններ, որոնք, ինչ¬ինչ պատճառներով, զարգացում չեն ունեցել` մարելով ասուպի նման£ Հետադարձ հայացքով ընդգրկելով Հայաստան-Սփյուռք համագործակցության ողջ պատմությունը` մենք փորձում ենք գտնել ամուր կապի խարիսխները, որոնց վրա հիմնովին կամրապնդվի հետագա մերձեցումը£ Ներգրավված են Սփյուռքում գործող բոլոր կազմակերպությունները` բարեգործական, կրթական, մշակութային, հայ եկեղեցին` բոլոր ուղղվածությունների£ Եվ, անպայման, բարձր հեղինակություն վայելող անհատները` ռեալ երաշխիքները նախագծերի իրականացման£ Միջհամայնքային կապերի սերտացման հավատընծա երախտավորներ£ Այս համաժողովը մեկնարկն է նախագծի կոնկրետացման£ Կարծում եմ, համաժողովային հաջորդ խոսակցությունը ավելի հագեցած կլինի գործնական, արդեն արված քայլերի քննարկմամբ, ճշգրտմամբ£ Չմոռանանք, որ սփյուռքահայությունը տարբեր երկրների մշակույթ կրող անձանցից է բաղկացած, և հիմնախնդիրներն էլ են տարբեր ազգային ինքնության պահպանման£ Երբեմն առավել անհետաձգելի են, այս տեսակետից, տեղային նշանակության խնդիրների լուծումները£ Զուգահեռ աշխատանքներ պետք է տանել համազգային ներուժի համախմբման ու հայրենադարձությունը խթանող ծրագրերի իրականացման համար` երկարաժամկետ հետևողականությամբ£ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ) - Ազգային պետական կեցության առաջնահերթությունները հստակեցնելու համար մենք անհրաժեշտություն ունենք դրանք համակարգելու Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության գիտակցությամբ: Առայժմ տարաբնույթ վտանգներից ապահովագրված չեն նոր կայացող պետականությունը Հայաստանում, ուծացմանը ենթակա երկփեղկված ինքնությունը սփյուռքում և ճանաչված ինքնորոշումը Արցախում: ԱԳՆ Սփյուռքի նորաստեղծ կոմիտեն, որպես պետական դասականության տեսակ, անլիարժեք տարածակառավարման համակարգ է Սփյուռքի հիմնախնդիրների հանգուցալուծման համար: Արդյո՞ք ժամանակի առաջադրած մարտահրավերներին համարժեք են «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի միջոցառումները: Առաջնային է համահայկական տարածքում միասնական մտածողության ձևավորումն ու ամրապնդումը: Զորեղ են հին մտածողության խոչընդոտ ները, բյուրոկրատական կարծրախմբերը: Հիմնարար արժեքների վրա է կառուցվում ճանաչողության բուրգը, մինչդեռ դրանք հիմնովին խախտվել են: Հասարակական-ազգային համաձայնության ընդունելի մեխանիզմները պետք է գործադրել մասնագիտական ծանրակշիռ խմբերի տված ուսումնասիրությունների հիման վրա: Կարևոր է միջազգային իրավունքի տեղայնացումը, ոչ` պատվաստումը մեր էության վրա: Գաղթականի հոգեբանությունը խորն է մեզանում: Սա մեր հանցանքը չէ, այլ` դժբախտությունը: 700 տարի պետականություն չունենալով` չէինք կարող դրա կրողը լինել: Վերջին հասարակական երկրաշարժից ուշքի չենք գալիս` դրա նախադեպն ապրած չլինելով: Արդյունքում` ունենք ժողովուրդ, բայց չունենք քաղաքացի: Պետք է զարգացնել ոչ միայն ճաշակ, այլև ճանաչողական ունակություններ, սահմանադրական մտածողություն: Լրատվությունն առաջին հերթին մեր ինքնահաստատումն է, ինքնարժեքավորումը: Ձևախեղումների պատճառով անընկալելի են մնացել իրավական կոթողները: Սկսած Հակոբ և Շահամիր Շահամիր յանների «Որոգայթ փառաց»-ից (1773-88 թ.), որի միայն անվանումը իրավական մի տեսություն է բովանդակային հարստությամբ: Մեզ անհրաժեշտ է ապահովել հասարակական հարաբերությունների սահմանադրականացումը: Չգործող օրենքը լավը լինել չի կարող: Իրավունքն էլ, չիրացվելով, բովանդակություն չի ստանում: Հայաստանն ինքը պետք է գնահատի իր զարգացման ներուժը, համախմբի և ուղղորդի կուտակված պրոբլեմների լուծմանը: Հարյուրավոր հայապահպան կազմակերպությունների գործունեությունը հանգեցրել է բազմաբևեռայնության, ինչը բացառում է միասեռ համակարգը: Ինչպես տեսնում եք, ԶԼՄ-ների առջև բազմաթիվ արմատական խնդիրների լուսաբանման, հստակման, համընդհանուր դաշտի ձևավորման հարցերն են ծառացել: Մինչդեռ ես չեմ գտնում զանգվածային մամուլի էջերում մտահոգ ու խորքային վերաբերմունք: «Գիտունիկների» վտանգավոր կեցվածքն է արմատացած: Հիսունից բարձր տարիքի մտավորականների մեծամասնության ուղեղի «կայքերում» այնքան վիրուս կա, որ դժվար է դրանցից ազատվել ու նոր որակ ձեռք բերել: Նորերի փոքրիկ «զորքեր» պետք է կազմավորել խորքային իմացության անմարելի ձգտումով ու պատասխանատվությամբ: Այսօր լրատվությունը պարզ բիզնես է դարձել, նույնիսկ հոգևորականներն են սկսել այդպես գործել: Ուղիներ կանխորոշենք` թուլության աղբյուրը դարձնելով ուժի աղբյուր, արյան ու ավիշի կապ` կառուցակարգային հստակ մոտեցմամբ, ինքնության գիտակցության համատարած արմատավորմամբ: ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԹ (Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր) - Հայ մտավորականը օտար երկրում կամքի ուժ պետք է ունենա, ընթերցված լինի, քաղաքականապես գրագետ: Պիտի կարողանա սանձահարել տարերային շարժումները, որոնք կարող են կործանարար լինել հայրենակիցների ողջ համայնքի համար: Անարդարությանը նա պետք է ընդդիմանա իմաստուն կեցվածքով, գրչով ու գործով, կարողանա բանավիճել: Այսօր ԶԼՄ-ների կարծիքի հետ ավելի քիչ են հաշվի նստում, քան ինչ-որ շարժումների: Ներկա պատմական փուլում, ըստ իս, նրանց դերն ու նշանակությունը օրինաչափորեն նվազել են: 22 տարի է, ինչ լրագրական երկարամյա փորձառությանս պատասխանատվությամբ խմբագրում եմ «Վրաստան» թերթը, որը շուտով իր 90-ամյա հոբելյանը կնշի: Եթե մեր թերթն էլ հետևի Հայաստանի որոշ ԶԼՄ-երի օրինակին և հայ-վրացական արմատական խնդիրների մասին սուր երանգավորումներով անդրադարձներ անի, մեծ մասամբ` անլուրջ, կործանման կմղի հարևան երկրում դարերով արմատներ ձգած մեր ժողովրդին: Թշնամական ընդդիմությամբ չի կարելի հիմնարար լուծումներ գտնել կնճռոտ հարցերի համար, որոնց կուտակումների տակ կքած են հետխորհրդային բոլոր պետություններն ու ազգերը: Վատ, թե լավ, պետությունը կատարում է հայապահպանման ֆունկցիան: Օժանդակում է հայկական մամուլի, դպրոցի, համալսարանի բաժանմունքի, մշակույթի տան, թատրոնի գործունեությանը: «Վրաստան» թերթը խելոք վիրահային շատ բան է տալիս` ընդհանուր իրավիճակը, համայնքային խայտաբղետ կյանքը: Նպատակ չունենք սկանդալային նյութերով ավելացնել տպաքանակը ի վնաս հայ-վրացական հարաբերությունների բարիդրացիության: Դա ձեռնտու չէ նաև Հայաստանին, մանավանդ` այդ նյութերի հիմքում ընկած տեղեկատվությունը հաճախ չի համապատասխանում իրականությանը կամ ուռճացվում է միտումնավոր: Ես ինքս լուրջ հիմնախնդիրներ չեմ տեսնում ջավախահայերի համար պաշտոնական Վրաստանի հետ: Միաժամանակ, ինձ համար տարօրինակ է, որ բացի «Առավոտ»-ից, ռուս-վրացական հարաբերությունների արյունալի սրացման վերաբերյալ ստույգ տեղեկատվություն չերևաց մյուս ԶԼՄ-ներում: Թերթը գաղափարախոսական սնունդ է, հոգևոր հաց, որի կարիքը ամենօրյա է: Որպես բարձրակարգ դպրոց անցած մտավորական` ես մասնագետ լրագրողների պակաս եմ զգում ամենից առաջ: Երբ դեռ նոր էի սկսել աշխատանքս թերթում, ի զարմանս ինձ նկատեցի, որ անվանի շատ գրողներ նույնիսկ գրախոսություն կամ թատերախոսություն չեն կարողանում գրել: Ոչ թե հանրության համար դժվարընկալելի գիտական հոդվածներ, այլ պարզ ու խորունկ, հանրամատչելի ու անաչառ` լրագրական ժանրերին համարժեք: Այդպես էլ չկարողացա վերափոխել նրանց միտքն ու գրիչը ի նպաստ իրական կյանքի, կենդանի մարդկանց ճշգրիտ ու հյութեղ վերամարմնավորման` թերթի պահանջներին համապատասխան: Վերլուծական մտքի զգալի պակաս կա, ինչպես և Հայաստանում: Ժուռնալիստական ժանրերի խառնիճաղանջ է տիրում, որից մենք դժվարությամբ ենք խուսանավում: Հարցազրույցներում, որ շատ են տարածված, թեմա չբացահայտող ծանծաղ խոսակցություն է ծավալվում: Անհարկի հեծանիվ են հորինում` ստեղծելով պարզունակ մտքերով շաղախված տեքստեր` կոնկրետ մարդու, միջադեպի, երևույթի մասին մտավոր կամ, որ առավել վտանգավոր է, թյուր պատկերացում տալով: Երկրորդ անգամ եմ այսպիսի հավաքի մասնակցում: Փոխշփումներն, իհարկե, մերձեցնում են, բայց անմիջական գործնական քայլեր չեն առաջադրում առայժմ: Նոր գաղափարներ ծնող ելույթներ եղան, որոնցում առկա ոսկե հատիկները ընդհանուր հումքից մաղվելու կարիք ունեն` համակարգվելու: Պետք է սկսել առաջնահերթ կարևորության խնդիրների լուծմամբ իրատեսորեն մտահոգվելուց: Համահայկական լրագրական համագործակցության գործնական խթանմամբ պետք է մերձեցնել ողջ ներուժը: ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ (Վրաստանի Նինոցմինդայի շրջանի «Արշալույս» թերթի խմբագիր) - Հասարակական-քաղաքական շատ քամիներ են անցել մեր թերթի վրայով` 1935-ից մինչ օրս. կոլտնտեսային շարժում, Մեծ Հայրենական, «վերակառուցում», խորհրդային իշխանության վերջնական փլուզում… Լինոտիպային տպագրությունը տեղը զիջեց համակարգչայինին: Վտանգվեց թերթի լույսընծայումը, ինչն անհամատեղելի էր հայապահպանման մեր հայացքների, ձգտումների հետ: Կրճատվեցին պարբերականությունը, տպաքանակը, աշխատակազմը: 1984-ից ստանձնելով «Արշալույս»-ի խմբագրումը` աստիճանաբար անկանխատեսելի նորանոր դժվարությունների հանդիպեցի: Հիմա լույս ենք տեսնում ամիսը 1 անգամ, մոտ 600 օրինակով, 4 էջով: Թուղթը բերում ենք Երևանից կամ Թբիլիսիից: Սկսեցինք ապավինել անհատների բարյացակամությանը` Բերիձե Մեհրաբի, Այվազյան Հովհաննեսի, Քլոյան Հովսեփի… Թերթերից շատերը փակվեցին: Վրաստանում շրջանայիններից միայն մերն է մնացել: Եթե տպարանի հարցը չլուծենք, այն էլ կփակվի: Առայժմ գոյատևում ենք դպրոցների բաժանորդագրության ու մի քանի մեծահարուստ բարեկամների շնորհիվ: Մասնագետներ էլ չունենք, քանի որ վճարունակ չենք: Մեզ ընծայված միակ համակարգիչով մի կերպ վարժվեցինք ինքնուրույն աշխատել` հավաքված համարը այս ու այն տպարանում տպագրելով ու տարածելով: Հնարավորինս լուսաբանում ենք մեր առօրյան, դպրոցական նյութեր տալիս, չհնացող տեղեկատվություն: Հողագործությամբ ու անասնապահությամբ իր գոյությունը հոգացող մեր ժողովուրդը ամենից ավելի ճանապարհների կարիք է գզում, հողի մշակման հոգսերի թեթևացում` տեխնիկական զինվածություն, ոռոգման ցանց, մշակաբույսեր, պարարտանյութ… Օրենքները հստակված չեն, եղածն էլ մասնակի է գործում: Հոգևոր սննդի խիստ կարիք ունի նաև, մինչդեռ միակ նվազ աղբյուրը` թերթը, հազիվ է շնչում: ԱՐՏԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ (Ա-Ինֆո լրատվական գործակալության տնօրեն, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների միասնական խորհրդի ներկայացուցիչ) -Մեր գերխնդիրը հայոց լեզվի պահպանումն է տարածաշրջանում: Նախաձեռնել ենք հայ-վրացական համատեղ համալսարանի հիմնադրումը: Առաջնային է հայերենի երկրորդ պաշտոնական լեզու ճանաչումը: 145 հայկական դպրոցներ կան այսօր Ջավախքում և Քվեմո-Քարթլիում, որոնց բոլոր տնօրեններն այժմ պաշտոնակատարներ են` թեստավորման վրացերենի պահանջները չբավարարելու պատճառով: Կողմ լինելով Վրաստանի տարածքային ամբողջականությանը` գտնում ենք, որ հիմա այն դաշնային պետություն պետք է դառնա, մանավանդ` Օսեթիան ու Աբխազիան էլ կորցրեցին ինքնուրույնությունը: Խորհուրդը կազմեց «Վրաստանի պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առաջ» հուշագիրը` առաջնորդվելով ազգային փոքրամասնություններին առնչվող բոլոր հոդվածներով, համաձայնագրերով, որոնք ստորագրել է Վրաստանի նախագահը: Մոտ 140 ստորագրություն հավաքեցինք Մառնեուլիի շրջանից սկսած` դպրոցների տնօրենների, քաղաքային ու շրջանային կառավարման մարմինների պատգամավոր ների, հոգաբարձուների խորհրդի նախագահների ու այլ պաշտոնյաների: Չդիմեցինք միայն խորհրդարանի պատգամավորներին, որոնց թիվը վերջին ընտրություններից հետո 5-ից 3-ի հասավ: Հուշագիրը հանձնեցինք Եվրամիություն, Եվրախորհուրդ, նախագահի պաշտոնակատար Բուրջանաձեի գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, ՄԱԿ-ի գրասենյակ, դեսպանատներ: Երբ մեր կազմակերպության 10 ներկայացուցիչներով կամեցանք մամուլի ասուլիս անցկացնել, իշխանությունները ոչ մի լրագրողի չարտոնեցին ներկա գտնվել: Ներկա էին միայն միջազգային կազմակերպությունների համապատասխան ծառայություններից: ԱՄՆ դեսպանատունը պատրաստակամորեն տեղում ծանոթացավ առկա խնդիրներին` զարմանալով Թբիլիսիի ու Ջավախքի իրադրությունների տարբերության վրա: Ախալքալակում կազմակերպված երկրորդ ասուլիսը կամայականորեն մոնտաժված ներկայացվեց: Եվ որևէ արձագանք չեղավ` թեկուզ նահանգապետի մակարդակով: Ախալքալաքի քաղաքապետարանի ընդդիմադիր պատգամավորներից որոշման նախագիծ կազմեցին շրջանային ինքնակառավարման մարմինների ստորագրությամբ, որպեսզի հայոց լեզուն լինի երկրորդ պետական լեզու, և դատավարությունն ու գործավարությունը տարվեն հայերենով: Ընդամենը 6 վրացի պատգամավոր կա, 27` հայ, բայց որոշումը չընդունվեց: Վախենում են կենտրոնական իշխանություններից: Մինչդեռ, աշխարհում կան պետություններ, որտեղ 4 պետական լեզու է ընդունված պաշտոնապես: Վրացիներն Ախալքալակում ընդամենը 3 % են կազմում (6-7 գյուղ), բայց շրջանային ինքնակառավարման մարմիններում 30 %-ով են ներկայացված: Վաղվա գոյության, ինքնության պահպանման ռեալ երաշխիքներ չկան ժողովրդի համար: Կարևոր է հայկական եկեղեցիների վրացականացման կանխումը, մինչդեռ Ջավախքը, մոտ 200 հազարից ավելի հայությամբ, թեմի կարգավիճակ էլ չունի: Միջազգային դրամաշնորհային ծրագրերից հայկական գյուղերին գրեթե չի հասնում: Մի գյուղը մյուսից 4-5 ժամվա հեռավորության վրա է գտնվում, բնական է, որ տեղեկատվության խիստ պակաս կա: Ինտերնետային կապը մատչելի չէ, հեռուստատեսությունը գրեթե բացառված է, ռադիոն` փակված: Անվճար տարածվում են «Ակունք», «Հայրենիք» ամսաթերթերը: «Նորաշեն»-ը ստանում ենք վիրահայոց առաջնորդարանից: Բայց գյուղերից տարին 1-2 անգամ հազիվ են կարողանում շրջկենտրոն գալ, թարմ լրատվություն ստանալ: Մեզ հետ երբեմն համագործակցում էր «Միասնական Ջավախք» կազմակերպությունը, բայց առաջնորդների` Վահագն Չախալյանի ու Գուրգեն Շիրինյանի ձերբակալությունից հետո, այն դադարեց գործել: 90-ականներից, երբ դեռ Գամսախուրդիան էր նախագահը, «Վրաստանը` վրացիների համար» քաղաքականություն է տարվում: Հիմա հայաթափման տարբեր նրբաթաքույց մեթոդներ են փորձում կիրառել. թուրք մցխեթցիների վերաբնակեցում, աջարների, վրացիների… Ծալկայի շրջանում, որ Տիգրան Մեծի ձիաբուծարանն է եղել, V-VI դդ. եկեղեցիներ կան, որոնց վերանորոգումը Ռուսաստանում ապրող տեղացի մեծահարուստների կողմից կասեցվում է: Բայց դաժան բնակլիմայական պայմաններին շատերը չեն դիմանում: Հիմա էլ կալանատուն են կառուցում Նինոցմինդայում, մի տեղամասում, որով այն անջատվում է Հայաստանից, Ծալկան` Բոգդանովկայից: Մեր տպավորությամբ, այն ավելի աքսորավայրի դեր է ունենալու: Այսինքն հանցավոր տարրերով կխաթարվի մեր առանց այն էլ դժվարին սոցիալ-քաղաքական կեցությունը` արագացնելով հայաթափման պրոցեսը: Առանց այդ էլ` տարվա կեսին կտրուկ նվազում է բնակչության թիվը` արտագնա աշխատանքի մեկնողների շատանալով: Բոգդանովկայի շրջանի Փոկա գյուղը հինավուրց պատմություն ունի: Այդ իսկ պատճառով այնտեղ գործող մենաստան հիմնեցին Փարվանայի ափին: Հայաստանի աջակցությունը տարերային է, մասնակի` հայապահպանման հիմնախնդիրների լուծումն ապահովելու տեսակետից: Ջավախքը, ըստ իս, չի համապատասխանում սփյուռքի ընդունված կարգավիճակին: Էապես տարբերվում է, ասենք, ֆրանսահայ կամ ամերիկահայ գաղթօջախներից: Տարբեր պետք է լինեն մոտեցումները հայապահպանության երաշխիքների ապահովման: