ՕՐ ԾՆՆԴՅԱՆ 01 հոկտեմբերի, 2008թ


Այսօրվանից իր գործունեությունն է սկսում ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որի կազմավորման յուրօրինակ ընթացքն էր Արտաքին գործերի գերատեսչության կազմում ձևավորված նույնանուն կոմիտեն` ճանաչված քաղաքական գործիչ, բազմաթիվ ձեռնարկումների հեղինակ Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ ղեկավարությամբ£ Բնականաբար, նա նաև նորաստեղծ նախարարության ղեկավարն է£ Եվ հատկապես նրա թեկնածության ընտրությունը պատահական չէ, որովհետև մանավանդ այս պարագայում, առավելագույնս կարևորվում է անհատի հեղինակությունը, փորձը, մարդկանց հետ հարաբերվելու ունակությունը£ Հրանուշ Հակոբյանի պարագայում այդ ամենն առկա է. առավել ևս` Հայաստանում իր բարձր վարկանիշը պահպանած հասարակական գործիչը բարի համբավ է վայելում նաև Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում: Շնորհավորելով Նախարարին, խնդրեցինք պատասխանել մեր մի քանի հարցերին. - Այո, ՀՀ կառավարության որոշմամբ 2008¬ի հոկտեմբերի 1¬ից ՀՀ կառավարության կազմում գործելու է Սփյուռքի նախարարությունը` իրականություն դարձնելով Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային դրույթներից ևս մեկը£ Ես համոզված եմ, որ Սփյուռք-Հայրենիք կապերի զարգացման ու հզորացման կարևորագույն կռվան կարող է և պե°տք է դառնա նախարարությունը` կյանքի կոչելով ՀՀ նախագահի կողմից մեզ առաջադրված կարևորագույն 3 խնդիրները` * հայապահպանություն Սփյուռքում, * սփյուռքահայության ներուժի հայտնաբերում և հայանպաստ օգտագործում. * հայրենադարձություն£ Իհարկե, դյուրին չէ, սակայն ժամանակի հրամայական է այս ծրագրերի իրագործումը£ Մոտիկից ծանոթ լինելով մեր հայրենակիցների տրամադրություններին, համոզված եմ, որ Սփյուռք-Հայրենիք հարաբերությունների խորացմանը մեծապես օգնում է մեր Նախագահի այցերը տարբեր երկրներ ու կառույցներ£ Անմիջական շփումները խիստ նպաստավոր են և հավատընծա են դարձնում այն ծրագրերի իրականացումը, որոնք առաջարկվում են երկուստեք£ Ասածիս վկայությունը, թեկուզ, վերջին հանդիպումներն են. թե° Մոսկվայում ու Ղրիմում, թե° Վրաստանում ու Նյու Յորքում պարզապես փառահեղ էին հանդիպումները հայ համայնքների ներկայացուցիչների հետ£ Դրանց ընթացքում ընդգծվում էր հեռուներում ապրող մեր հայրենակիցների ոգևորությունը, համակրանքն ու հարգանքը, սերը` Հայաստան պետության ու երկրիս Նախագահի հանդեպ£ ¬ Խիստ բազմադեմ է մեր Սփյուռքը, և համախմբելն ու նպատակաուղղելը բավական բարդություններ է հարուցելու£ ¬ Բարդություններ չենք բացառել ծրագրեր կազմելիս£ Շուրջ 7 միլիոն մարդ, իրոք, իրարից խիստ տարբեր` և° հետաքրքրությունների ու տարածքային նախասիրությունների առումով, և° կրթական մակարդակով£ Ասել է թե` բացառվում է աշխատանքային, այսպես կոչվող համահարթեցման ոճը. յուրաքանչյուր համայնքին առանձնահատուկ մոտեցում, առանձին ծրագրեր են անհրաժեշտ լինելու£ Ընդհանուր է լինելու միայն գերնպատակը` աշխատանք հայ ժողովրդի հետ` անկախ նրանց ապրելատեղից, նյութական ու մտավոր հնարավորություններից, հասարակության մեջ նրանց դիրքից£ Մենք նաև պետք է ձգտենք, որ Սփյուռքի նախարարությունը սփյուռքահայի համար դառնա տուն, և Հայաստան այցելող յուրաքանչյուր ոք իմանա, որ իր ներկայացուցիչն է սփյուռքի նախարարությունը, ուր ինքը կարող է գտնել իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները£ Միաժամանակ մենք մեծ ուշադրության պետք է դարձնենք հայապահպանության հարցերին` դպրոցը, կրթությունը պետք է լինի մեր գլխավոր հարցերի հարցը£ Ցավոք, այսօր շատ հայկական դպրոցներ մարում են. հետևաբար մենք պետք է հասնենք նրան, որպեսզի կիրակնօրյա, շաբաթօրյա, երեկոյան դպրոցներում հայեցի կրթություն ստանալը կյանքի նպատակ դառնա յուրաքանչյուր համայնքի համար£ Նաև հեռավար ուսուցումը պետք է լավագույն տեղը զբաղեցնի հայ երիտասարդների առօրյայում` սփյուռքը հայ պահելու և սփյուռքում հայապահպանությունը խթանելու համար£ - Սփյուռքի կոմիտեի նախագահ եղած ընթացքում Դուք ոչ միայն նախարարության կազմավորումն եք հոգացել, այլ նաև բազմաթիվ ձեռնարկումներ եք իրագործել` աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին խանդավառելու, նոր ծրագերով զինվելու£ Բացի այդ, Ձեր ղեկավարած հայ կանանց միջազգային կազմակերպության գործունեությունն էլ, մինչ այս, Ձեր այսօրվա ծրագրերի նախասկիզբը կարելի է համարել£ ¬ Իհարկե, բոլոր դեպքերում ինձ համար Սփյուռքը ճանաչելի է, անծանոթ միջավայրի մասին չէ, որ խոսվում է£ Բայց Սփյուռքը կարելի է ամեն օր ճանաչել, չպետք է մտածել, թե ամեն ինչ գիտես£ Սա այն ոլորտն է, ուր գրեթե ամեն օր պետք է սովորել, վերցնել, ճշտել, հետազոտել, ուսումնասիրել, որպեսզի վերլուծման արդյունքներում հնարավոր լինի ճիշտ հետևություններ անես£ Բնականաբար, բոլոր երկրներում, կարելի է ասել, բոլոր համայնքներում կան բարեկամներ, ընկերներ, տարբեր կառույցների ներկայացուցիչ ներ, ղեկավարներ, որոնց հետ անձնական շփումները, կապերը մեծ հարստություն են ինձ համար. մարդիկ, որոնց հետ, որոնց միջոցով ես կկարողանամ ավելի ակտիվ և ավելի հեշտ աշխատել£ - Իսկապես, Սփյուռքը Ձեզ ճանաչում է, ընկալում է, ողջունում է այս բոլոր քայլերը, և դա մեզ ուրախացնում է£ - Բոլոր հանդիպումները, որ Նախագահի հետ ունեցել ենք և Ղրիմում և Մոսկվայում, Նյու Յորքում ոչ միայն փայլուն ձևով ընդունել են հանրապետության նախագահին, այլ նաև ողջունելի են համարել այս կառույցը ստեղծելու նրա ծրագրերն ու կադրային քաղաքականությունը£ Կարծում եմ, որ ոչ միայն մեծագույն պատիվ է ղեկավարել Սփյուռքի նախարարությունը, այլև անսահման պատասխանատվություն է, որովհետև հստակ տեսնում եմ, թե որքան մեծ են սփյուռքահայերի ակնկալիքները մեր նախարարությունից£ Միաժամանակ, շատ լավ եմ հասկանում, որ 7 միլիոն հայ` յուրաքանչյուրն իր տեսակետներով, իր պատկերացումներով… Պետք է այնպես աշխատել, որպեսզի մեծ հաշվով նրանք բավարարված լինեն այն ծրագրերից, այն քայլերից, որ իրականացվելու է Հայաստանի Հանրապետության հետ£ - Ո՞րն է լինելու այդ համախմբման հենքը£ Ցավալի մի իրողություն էլ կա` երբ հայրենիքը ավելի լավ վիճակում էր, բոլորը սիրում էին, երբ հայրենիքը խեղճացավ` շատերը հիասթափվեցին… - Կարծես հենց մեզ համար է թևավոր այն խոսքը, որ հայրենքը չեն սիրում նրա համար, որ լավ է, այլ հայրենիքը սիրում են, որովհետև քոնն է£ Հայկական պետությունը` ազատ, անկախ հայրենիք ունենալը, դարեր շարունակ մեր պապերի երազանքն է եղել£ Այսօր ունենք Հայաստան պետությունը և այն պահելը, շենացնելն ու ուժեղացնելն է ամեն հայի պարտքն ու պատասխանատվությունը£ Սա միայն հայաստանաբնակների հայրենիքը չէ, սա համայն հայության հայրենիքն է£ Հետևաբար նրանք, ովքեր տարբեր երկրներում հասել են որոշակի հաջողությունների, դրան նաև հասել են հաջողությունների հայ գենի շնորհիվ. նրանց երակներում հայի արյունն է հոսում ու նաև դրանով են նրանք խելացի, հաջողակ£ Հետևաբար, տա Աստված, որ անվերջ ու ամենուր առաջընթաց ունենան մեր հայրենակիցները. դա մեր հարստությունն է£ Բայց նաև պետք է հիշեն, որ իրենք Հայաստան պետության զավակներն են£ Իրենց գենը, արմատը այստեղ է£ Չպետք է մոռանան արմատը` ինչպես 92 տարեկան Ջուլիան Հովսեփյանը, ով ապրելով Նյու Յորքում և մինչ օրս երբևէ Հայաստանը չտեսնելով, իր թանկարժեք հավաքածուներից 8 կտավ նվիրում է մեր Ազգային պատկերասրահին£ Սա ևս խոսում է այն մասին, որ անկախ տարիքից, մարդու մեջ միշտ արթուն է հայ լինելու, հայ մնալու և հայ կոչվելու առողջ բնազդը£ Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ "ԺԸխՆՄժ ծժԽձԺԸ!" Հայ Ազգային կոնգրեսը որքան էլ թարմ, հետևաբար նաև խոստումնալից միավոր համարվի, այնուամենայնիվ, հատկապես սեպտեմբերի 15-ի հանրահավաքից հետո այստեղ ծայր են առել դեռևս խնամքով քողարկվող գործընթացներ, որոնք ամենայն հավանականությամբ ճակատագրական հետևանքներ են ունենալու Կոնգրեսի համար: Մինչդեռ թվում էր, թե այն ուժերը, որոնք համաձայնեցին ընդգրկվել Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական միավորի կազմում, առժամանակ պետք է խուսափեին ներքին տարաձայնություններից: Սակայն ստացվեց այնպես, որ հենց սեպտեմբերի 15-ի հանրահավաքից հետո կոնգրեսամետ լրատվամիջոցներում հայտնված մեղմ քննադատությունը թերևս արդեն առաջին ճաքերի ի հայտ գալն էր ազդարարում: Ընդ որում, նրբորեն մատուցված կնճիռը մի շատ սկզբունքային խնդրի շուրջ էր… Այդպես էլ մինչև վերջ չբացված փակագծերից հասկացվում էր, որ նոր միավորում ընդգրկվածների գոնե մի մասը սոսկ ժամանակ առ ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանի վերլուծությունները ըմբոշխնելու համար չէ, որ իր ստորագրությամբ «գլխաքանակ» ապահովելու խնդրին է նպաստել: Ասել է թե, կոնգրեսի ներսում նույնպես լավ են հասկանում, որ նախորդող ամիսներին համախմբման գերնպատակի` իշխանափոխության ուղղությամբ այդպես էլ որևէ իրատեսական գործընթացներ չեն սկսվել: Ավելին, երբ Լ. Տեր-Պետրոսյանը բոլոր հնարավոր առիթներով խոստանում է օրենքի և օրինականության դաշտում շարունակել հետագա պայքարը, դա, մեղմ ասած, չի կարող սրերով չընդունվել թիմի բոլորովին այլ մղումներ ունեցող ագրեսիվ հատվածի կողմից: Ու նման իրավիճակում արդեն բոլորովին էլ պատահական չէր, որ ոչ անհայտ Լևոն Զուրաբյանը թերևս արդեն Տեր-Պետրոսյանի անունից ստիպված եղավ արդարանալ, թե. «Եթե գործ ունենք այսպիսի գաղափարական ներկապնակի հետ, շատ հավանական է, որ եթե ոչ կոնֆլիկտներ, ապա տարաձայնություններ կամ լարվածություն կարող է առաջանալ»: Այն, որ Զուրաբյանի նշած ներկապնակն իսկապես բոլոր հնարավոր քաղաքական գույներն է փորձում ամբողջացնել` ակնհայտ է, բայց մյուս կողմից էլ նույնքան պարզ է, որ խնդիրը բոլորովին էլ գաղափարական հարթության վրա չէ: Տվյալ դեպքում մեծ սպասելիքներին խորացող հիասթափությունն է հաջորդել: Ու նման պարագայում արդեն կասկածից վեր է, որ նույն տրամադրությամբ է հանրահավաքից հեռացել ընտրազանգվածի մի մասը նույնպես: Համենայն դեպս, միայն այն փաստը, որ ընդամենը երկու շաբաթ անց ի պաշտպանություն Արարատ Զուրաբյանի կամակերպված հանդիպումն արդեն ոչ թե Մատենադա րանի շրջակայքում, այլ հնարավորություններով շատ ավելի սահմանափակ Հյուսիսային պողոտայում կայացավ, արդեն իսկ ընդգծված ու նաև գիտակցված հետընթացի լավագույն արտահայտություններից է: Առավել ևս, որ Ազատության հրապարակ-Մատենադարան-Հյուսիսային պողոտա շղթան միայն տեղի ընտրության հարցով չի սահմանափակվում: Այս դեպքում նույնիսկ էական չէ և հանրահավաքներն ավելի ուշ պարբերականությամբ կազմակերպելու պարագան: Այստեղ ավելի ուշագրավ է հատկապես այն փաստը, որ մինչև վերջերս Նախագահի աթոռից բացի ուրիշ ոչինչ չպատկերացնող արմատականներն արդեն պայքարի են դուրս գալիս տվյալ դեպքում ընդամենը կուսակցական թաղապետ ունենալու համար: Հետաքրքիր է նաև, որ ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրությունները բոյկոտած Կոնգրեսը հանկարծ զգում է, որ համայնքներում որոշակի ձեռքբերումներ արձանագրելով` իրենք միայն կշահեն ու հաստատ չեն տուժի: Ու թեկուզև հատվածական մասնակցությունը որքան էլ գովելի լինի, այնուամենայնիվ, տեղական ընտրությունների` արդեն կայացած փուլերն էլ իրենց հերթին հաստատեցին իշխանության, իսկ ավելի կոնկրետ` Հանրապետականի հեղինակության անսասանությունը: Հանգամանք, որն անցնող ամիսներին Նախագահի ընտրություններում անհաջողության մատնված թիմը հնարավորինս փորձեց կասկածելի դարձնել: Իսկ այսօր, երբ իր «ակտիվում» կոնգրեսն արդեն մի քանի տանուլ տրված քվեարկություններ ունի, այլևս դժվար է հասկանալ ոչնչից կամ ավելի ճիշտ տեղական նշանակության իրադարձություններից մեծ աղմուկ սարքելու իրական շարժառիթները: Նշանակետի աշխարհագրությունն ամեն անգամ արհեստականորեն ընդլայնելով` վերջնարդյունքում ՏԻՄ-երում կրած պարտություններն էլ են համապետական դառնում: Նույնիսկ երկխոսության` կարելի էր կարծել, թե անբեկանելի պայմանն է վերանայվել: Եթե արդեն շուրջ կես տարի արմատականները հավատացնում էին, թե իշխանութ յունների հետ բանակցությունների կգնան միայն վերջին ձերբակալվածին ազատության մեջ տեսնելու դեպքում, ապա ներկայում արդեն առաջ են քաշվում մարտն 1-ի իրադարձությունների հետ կապված ինչ-որ համեմատաբար երկրորդական դրվագներ: Ամեն դեպքում, հոկտեմբերի 17-ի հանրահավաքը Նախագահի ընտրություններին հաջորդած շրջանի բոլոր հավաքներից ամենահետաքրքիրը կարող է դառնալ: Ի վերջո, Լ. Տեր-Պետրոսյանն ստիպված է լինելու այնպիսի հարցերի պատասխանել, որոնք հատկապես հիմա են հրատապ դարձել, և իր քաղաքական ապագան հատկապես նշված հարցերին տրվելիք պատասխաններից է կախված լինելու: