ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


 

Միջազգային կառույցներին, ընդգրկուն աշխար հաքաղաքականությանն ավելի ու ավելի ինտեգրվող Հայաստանի Հանրապետությունը չի կարող զերծ մնալ այնպիսի անդրազգային հանցատեսակների սպառնալիքներից, ինչպիսիք են ահաբեկչությունը, թրաֆիքինգը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, զենքի առևտուրը, անլեգալ միգրացիան, «փողերի լվացումը» և այլն: Այս հիմնախնդիրներին, միջազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, ոստիկանական մարմինների համագործակ ցության մեջ նոր մեթոդների ու եղանակների կիրառմանն էին նվիրված տարվա ընթացքում հրավիրված մի շարք միջպետական խորհրդաժողովներ, բազմակողմ և երկկողմ խորհրդակցություններ ու հանդիպումներ: Դրանց ընթացքում համապատասխան որոշումներ են ընդունվել և համաձայնագրեր կնքվել, ինչպես հանցավորության դեմ պայքարը միասնականացնելու, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեխնիկական բազան վերազինելու, այլ երկրներում կադրերի պատրաստման ու վերապատրաստման գործընթացը խթանելու, Հայաստանում ոստիկանության եվրոպական մոդելների ներդրման և մի շարք այլ ուղղություններով:

Անցած մեկ տարին Հայաստանի Հանրապետության ոստիկանության համար բնութագրական էր նաև օտարերկրյա իրավապահ կառույցների, միջազգային ու տարածաշրջա նային կազմակերպությունների հետ առարկայական համագործակցությունն առավել սերտացնելու գործընթացներով: ԱՊՀ և այլ երկրների գործընկերների հետ հանդիպումների և խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ինչպես հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային խնդիրներ, այնպես էլ միջազգային հանցավորության նոր մարտահրա վերներին դիմակայելու հիմնահարցերը:

Ուշագրավ էր հատկապես ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի տասներեքերորդ նիստի անցկացումը Հայաստանում: Միջպետական այդ կարևոր խորհրդաժողովը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Կոլոկոլցևը: Միավորված կոլեգիայի ընթացքում կողմերն արձանագրեցին, որ երկու երկրների ոստիկանական կառույցները կոնկրետ քայլեր են կատարել օպերատիվ-փնտրողական գործունեության ոլորտում, մասնավորապես, միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի և հանցավոր ընկերակցութ յունների պարագլուխներին, կազմակերպիչներին և անդամներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: 2011 թվականին և 2012 թ. առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում ձերբակալվել են 244 անձինք, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարված Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, միևնույն ժամանակ` հայկական կողմը ձերբակալել է 192 անձանց, որոնք հետախուզվում էին Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Իսկ վերջին ամիսներին Ռուսաստանի Դաշնութ յունից Հայաստանի Հանրապետություն էքստրադիցիայի է ենթարկվել 37 հանցագործ:

Ինչ վերաբերում է Հայաստանի ոստիկանության ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցությանը, ապա այն վերաճել է իսկական գործընկերության, ավելին` բարեկամության: Հենց բարեկամության վկայություն են այն բոլոր ձեռնարկները, որ այս մեկ տարում ոստիկանությունն իրականացրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` ոստիկանության կրթահամալիրի բարենորոգում ու տեխնիկական հագեցում, ոստիկանության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների համատեղ սեմինարներ, ոստիկանության նոր ու արդիական պաշտոնական կայքէջի գործարկում, հարցումներ բնակչության շրջանում` ոստիկանության գործունեության իրական պատկերն ու դրա օբյեկտիվ գնահատականը պարզելու նպատակով…

Թվարկումը կարելի է շարունակել, բայց կարծում ենք այսքանն էլ բավական է փաստելու համար, որ ոստիկանությունն ընկալելի է դառնում գործընկերների համար, որովհետև խոստումներին ու հավաստիացումներին փոխարինել է իրական, տեսանելի ու շոշափելի գործը, որն արվում առանց բարձրագոչ հայտարարությունների, հիմնավոր ու հետևողական…

Չանտեսել վաղվա քաղաքացուն

Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հանգուցային ուղղություններից մեկն էլ անչափահասների հետ տարվող աշխատանքն է, որն այս տարում անկյունաքարային նշանակություն ստացավ: Խոսքը պարզապես անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների կանխարգելման, դժվար դաստիարակվող դեռահասների հետ աշխատելու մասին չէ: Խնդիրն ավելի խոր ու ընդգրկուն է: Վաղվա ոստիկանության հիմքերը դնելիս` անհնար է մոռանալ վաղվա հասարակության մասին: Իսկ այսօրվա դեռահասը վաղվա քաղաքացին է, և որպեսզի գալիք ոստիկանության ու քաղաքացու հանդիպումը առանց նստվածքների ու կարծրատիպերի կայանա, աշխատանքն այսօր պիտի արվի և արվում է: Այս ժամանակահատվածում ոստիկանության ամենատարբեր ծառայությունների ներկայացուցիչները տասնյակ հանդիպումներ են ունեցել հանրապետության դպրոցներում, դասախոսություններ կարդացել, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ, մասնակցել զանազան միջոցառում ների: Երեխաներն իրենց հերթին այցելել են ոստիկանության բաժիններ, ծանոթացել իրավապահների աշխատանքին, հնարավորություններին ու միջոցներին, կարգախմբերի հետ պարեկային շրջայցերի ելել: Էլի մի քիչ, և այսօրվա երեխայի պայծառ տպավորությունները կդառնան համոզմունք` պաշտպան ու պահապան ոստիկանի մասին, և նրանց գալիք հանդիպումն իսկապես մտերիմների հանդիպում կլինի:

Շնորհավոր Ձեր պաշտոնավարման մեկամյակը, հարգարժան Գեներալ-լեյտենանտ: Նորանոր բարձունքների նվաճումներ ենք ցանկանում, շատ-շատերին անհնարին թվացող նվաճումներ, ինչի ականատեսը դարձանք այս մեկ տարվա ընթացքում:

Շնորհավոր և Ձեր իսկ բարեմաղթմամբ` Աստված Ձեզ պահապան...

Ահա այս պարզ, սակայն տասնամյակների վայրիվերումներից աղոտացած ճշմարտությունը գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հետևողականության և հմուտ ձեռնարկումների շնորհիվ պիտի հասցվեր ոստիկանության ծառայողներին` բարձրաստիճան սպայից մինչև շարքայինը: Այս դժվար գործն է, որ ոստիկանապետի գլխավորությամբ իրականացվեց անցած տարվա ընթացքում, իրականացվեց խորհրդակցությունների, հանդիպումների, զրույցների ձևաչափով, հրամանների, հրահանգների, ցուցումների տեսքով, խրախուսանքների ու տույժերի միջոցով: Դժվար ընթացք էր, հինը, դարն ապրածը դժվար է նահանջում, բայց արդյունքները հուսադրող են: