Պետդուման մտահոգ է լրագրողների համար


Անցյալ ուրբաթ ՌԴ օրենսդիր մարմինն ընդունել է մի օրինագիծ, որով խստացվում են պատիժները` լրագրողների նկատմամբ կատարվող հանցագործությունների դեպքում. մինչև 15 տարվա ազատազրկում£ - Լրագրողների դեմ հանցագործությունների համար գործող պատիժները բավարար չեն,¬ ասել է Սահմանադրական օրենսդրության և պետշինարարության հարցերով կոմիտեի փոխնախագահ Իրինա Յարովայան (տեղեկացրել է «Ինտերֆաքս»¬ը)£ Այդ օրինագծով փոփոխություն կկատարվի երկրի Քրեական օրենսգրքի 144¬րդ հոդվածում. - Այն կարող է վերապահում մտցնել, որ եթե հանցագործությունը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության կիրառումով, կամ այդպիսի բռնություն կատարելու սպառնալիքով, կամ` խմբակային, կամ` զենքի կիրառմամբ, կամ` վարձկանների միջոցով, հանցագործներին սպառնում է 6-15 տարվա ազատազրկում,¬ պարզաբանել է պատգամավորուհին£