«Եվրատեսիլից» հրաժարվողներ էլ կան


Տարածված այն լուրերը, թե Գերմանիայում կայանալիք «Եվրատեսիլ-2011»¬ում Ռուսաստանը ներկայացնելու է Վերա Բրեժնևան` հերքել է հենց երգչուհին£ Իր մեներգերի ալբոմի շնորհանդեսին նա խոստովանել է, որ դրանում ինքն իմաստ չի տեսնում£ - Ես ամեն ինչ սրտիս մոտ եմ ընդունում, իսկ նման միջոցառումները շատ ուժ ու նյարդեր են խլում£ Ես առնչվել եմ այն աղջիկների հետ, ովքեր անցել են դրա միջով, և բոլորը միաձայն ասում են, որ հոգեբանորեն շատ դժվար է եղել£ Այնպես որ` ոչ մի «Եվրատեսիլ» ես չեմ ուզում,¬ ասել է երգչուհին£ Վերայի հրաժարվելուց հետո հասարակության համակրանքն Ալեքսեյ Վորոբյովի և Մարկ Տիշմանի կողմն է£